Մատչելի հղումներ

Բոինգ 737 Max 8 մակնիշի օդանավերի կործանման պատճառներն ուսումնասիրման փուլում են


Բոինգ 737 Max 8 մակնիշի օդանավերի կործանման պատճառներն ուսումնասիրման փուլում են
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

Ամերիկյան Բոինգ ընկերությունը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է Boeing 737 Max 8 մակնիշի 371 օդանավերի թռիչքը։ Պատճառն այն է, որ Եթովպիայում ու դրանից հինգ ամիս առաջ Ինդոնեզիայում կործանված օդանավերի միջեւ կա կործանման ընթացքի մեծ նմանություն։ Սա հուշում է, որ այս մակնիշի բոլոր օդանավերը կարող են ունենալ այնպիսի խնդիր, որը կարող է ժամանակի ընթացքում կործանել բոլորին։

Թռիչքը դադարեցնելու մասին արտակարգ հրաման է ստորագրել նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած այն հանգամանքին, որ Բոինգի գործադիր տնօրեն Դենիս Մյուլենբուրգը նախորդ օրը փորձել էր հավաստիացնել նրան, որ այս օդանավը խնդիրներ չունի։
Որպես ռազմական բնագավառում կառավարությանը ծառայող ընկերություն, այն ունի Վաշինգտոնում լոբիինգ իրականացնելու մեծ ներուժ։ Օրինակ, այս ընկերությունը մեկ միլիոն դոլար էր նվիրաբերել Թրամփի պաշտոնամուտի արարողության համար։
Սա իմիջիայլոց։ Ինչ վերաբերում է Բոինգ ընկերության բաժնետոմսերին, պետք է ասել, որ անցած մի քանի օրերի ընթացքում դրանք արձանագրեl են գների անկում։ Այսօր այն կազմում է 15 տոկոս։
Ինդոնեզիայում օդանավի կործանման պատճառները պարզել չի հաջողվել։ Սակայն Եթովպիայում կործանված օդանավի սեւ արկղերի ուսումնասիրությունը գուցե տա հնարավորություն պարզելու համար, թե արդյոք երկու օդանավերն էլ ընկել են նույն անսարքության պատճառով։ Եթե այո, ուրեմն այն կարելի է շտկել։ Սակայն անհնար է հետ բերել այն 35Օ մարդկանց կյանքը, որոնք դարձան զոհ այս երկու աղետների ժամանակ։

XS
SM
MD
LG