Մատչելի հղումներ

Սենատը քննարկում է արտակարգ իրավիճակի մասին Թրամփի հրամանագիրը


Սենատը քննարկում է արտակարգ իրավիճակի մասին Թրամփի հրամանագիրը
please wait

No media source currently available

0:00 0:01:09 0:00

ԱՄՆ-ի Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականները, հինգշաբթի օրը պատրաստվում է կամ հաստատել կամ մերժել երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին Թրամփի հրամանագիրը։ Հիշեցնենք, որ Թրամփն այդ հրամանագիրն էր ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով, որպեսզի կարողանար պատի կառուցման համար բյուջե հատկացնել առանց Կոնգրեսի համաձայնության։
Մեծաթիվ հանրապետականներ են մտահոգություն արտահայտել երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու կապակցությամբ, ովքեր ասում են, թե ԱՄՆ-ի սահմանադրությունը Կոնգրեսին է տալիս ծախսումների մասին որոշումներ կայացնելու լիազորությունը։
Սակայն շատերն էլ դեմ են նախագահի հրամանը մերժելու առաջարկին՝ պնդելով ԱՄՆ-ի հարավային սահմանին անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։
Դեմոկրատների մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների պալատն արդեն մերժել է Թրամփի հրամանը։ Ու եթե Սենատը նույնպես այն մերժի, փաստաթուղթը կդրվի Թրամփի սեղանին, որն ունի այդ որոշումները վետոյի ենթարկելու իրավունք։

Հարցը քննարկվում է նաեւ դաշնային դատարաններում, որոնք կարող են կայացնել այս հարցի շուրջ վերջնական որոշումը։

XS
SM
MD
LG