Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նույնպես դադարեցրեց Բոինգ 737 MAX 8 մակնիշի օդանավերի թռիչքը


ԱՄՆ-ը նույնպես դադարեցրեց Բոինգ 737 MAX 8 մակնիշի օդանավերի թռիչքը
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00


Սպիտակ տունը հայտարարում է, թե երկրի կառավարությունն այս պահին անցկացնում է Եթովպիայի ավիաուղիներին պատկանող Բոինգ 737 MAX 8 մակնիշի օդանավի կործանման պատճառներն ուսումնասիրող քննություն։
Արդեն մի քանի տասնյակ երկրներ ժամանակավորապես արգելել են այս մակնիշի օդանավերի թռիչքը, քանի որ անցած հինգ ամիսների ընթացքում գրեթե նույն կերպ աղետի ենթարկվեց նման երկու օդանավ։ Առաջինը Lion Air-ին պատկանող օդանավն էր, որը հոկտեմբեր ամսին ընկավ Ճավա ծովում՝ դառնալով 189 մարդկանց զոհվելու պատճառ։
Ինչպես օդագնացության հարցերով փորձագետ Քալեյեսուս Բեքելեն է ասում, փորձագետներն այժմ հիմնականում ստուգում են օդանավի թռիչքի կառավարման սարքավորումները։ ԱՄՆ-ի Օդագնացության դաշնային վարչությունը հրահանգել է Բոինգ ընկերությանը մինչեւ ապրիլ ամիսը նորացնել օդանավի համակարգչային ծրագրերը, սակայն չի արգելել այս օդանավերի թռիչքը։

Բոինգը հայտարարում է, թե 737 MAX 8 մակնիշի նկատմամբ ունի լիակատար վստահություն։

Ինչ վերաբերում է նախագահ Դոնալդ Թրամփին, ապա նա թվիթերյան իր էջում գրել է, թե վտանգը մեծանում է այն պատճառով, որ նորագույն օդանավերում օդաչուների գործի մի մեծ մասը փոխանցվում է համակարգչային ծրագրերին։ Թրամփն ավելի ուշ հանդիպել է Բոինգի գործադիր տնօրենին։ ՝՝Ես չեմ ուզում, որ իմ օդաչուն լինի գիտնական։ Ուզում եմ, որ իմ օդանավը վարի հմուտ մի օդաչու՛՛, ասել է Թրամփը՝ ակնարկելով այն փաստը, որ համակարգչի թույլ տված սխալը օդաչուն սովորաբար չի ունենում թռիչքի ժամանակ ուղղելու հնարավորություն։ ԱՄՆ-ը դրանից հետո միացավ այն երկրներին, որոնք արգելում են Բոինգ 737 MAX 8 մակնիշի օդանավերի թռիչքը։

XS
SM
MD
LG