Մատչելի հղումներ

Բրէքզիթի շուրջ անորոշությունը եւ միլիոնավոր մարդկանց հոգեւիճակը


Բրէքզիթի շուրջ անորոշությունը եւ միլիոնավոր մարդկանց հոգեւիճակը
please wait

No media source currently available

0:00 0:01:58 0:00

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի Էլիզաբեթի աշտարակի վերականգնողական աշխատանքների պես, Եվրոպական միությունից դուրս գալու ընթացքը եւս շարունակվում է։ Հիմա հարց է, որը կավարտվի ավելի շուտ՝ Բրէքզիթը, թե աշտարակի վերանորոգումը։ Իսկ Եվրոպական երկրներից այստեղ բնակվող երեք ու կես միլիոն մարդկանց ու Եվրոպական միության այլ երկրներում բնակվող ավելի քան մեկ միլիոն բրիտանացիների համար սա լարված ժամանակաշրջան է։ Չէ որ հարցականի տակ են դրվում նրանց աշխատանքը, առողջապահական ապահովագրությունը, տները, այդ երկրներում բնակության իրավունքը։

Վարչապետ Թերեզա Մեյն ասում է, թե Մեծ Բրիտանիայում Եվրամիության քաղաքացիները կստանան այստեղ իրենց բնակության համար երաշխիքներ, եւ որ նման մի պայմանագիր էլ բրիտանացիներին կտա նույն երաշխիքը Եվրամիության մյուս երկրներում։

Մեյի խոսքերը սակայն շատերի համար այնքան էլ համոզիչ չեն, որոնք ասում են, թե Մեյը պարզապես անհիմն խոստումներ է տալիս։

Բրէքզիթից հետո, այսինքն երբ Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս գա Եվրամիությունից, Միության քաղաքացիները պետք է նորից դիմեն այստեղ բնակության համար, անկախ նրանից, որ այստեղ են ապրում օրինակ մի քանի տասնամյակ։ Եվ այս պահին չկա իրավական որեւէ երաշխիք, որ բոլորի դիմումները կհաստատվեն։


Լարվածությունից ու անորոշությունից շատերի մոտ առաջ է եկել ջղաձգություն եւ ընկճախտ, որոնք թերապեւտիկ բուժումներ են ստանում տարբեր կլինիկաներում։ Մտավոր առողջության հարցերով խորհրդատու Զաին Սիքաֆիի խոսքերով, խնդիրը Բրէքզիթի շուրջ անորոշությունն է, ինչը հսկայական մեծ սթրես է հաղորդում մարդկանց, նրանց ընտանիքի անդամներին, գործընկերներին։
Բրէքզիթից բացի, այսօր շատ են կիրառում նաեւ Բրէքզըդըս բառը, որը Մեծ Բրիտանիա եւ արտահոսք բառերի միացությունն է, քանի որ Եվրամիության տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր հեռանում են Մեծ Բրիտանիայից։ Իսկ միլիոնավոր այլոք շարունակում են մնալ այստեղ ու այս երկիրը շարունակում համարել իրենց հայրենիքը՝ դեռեւս առանց երաշխիքի։

XS
SM
MD
LG