Մատչելի հղումներ

Մադուրոն մեղադրում է ամերիկյան կողմին Վենեսուելայում էներգետիկ ճգնաժամի մեջ


Վենեսուելայում շարունակվում է էներգետիկ ճգնաժամը: Դպրոցներն ու ձեռնարկությունները փակ են էլեկտրականության բացակայության պատճառով: Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց ջրի և կապի միջոցների: Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ճգնաժամը ամերիկյան կիբեռհարձակման հետևանք է:

Մի քանի օր է արդեն Վենեսուելան գտնվում է էներգետիկ ճգնաժամի մեջ ՝ զրկված էլեկտրականությունից: Այն առաջ է բերում բազմաթիվ այլ խնդիրներ մատակարարման և այլ ոլորտներում:

Դրանցից ամենամեծը խմելու ջրի պակասն է:

«Եթե չկա էլէկտրականություն , չկա նաև խմելու ջուր: Մենք ստիպված ենք հայթայթել այն տարբեր տեղերից: Այն չի վաճառվում սովորական խանութներում: Դրա դիմաց ստիպված ես մեծ գումար վճարել անգամ դոլարով»,- ասում է վենեսուելացի Դանիել Մարթինեսը:

Մայրաքաղաք Կարակասի բնակիչները ստիպված են ժամերով հերթ կանգնել խմելու ջրի համար:

«Երեխաները չունեն խմելու ջուր, չկա ջուր նաև սանհանգույցի համար: Չես կարող անգամ ճաշ պատրաստել: Երեք օր հերթ եմ կանգնել մեկ շիշ ջրի համար: Չգիտեմ, թե ինչ ենք անելու»,- ասում է Դայսի Մալավեն:

Վենեսուելացիների մեծ մասը ամբողջ օրը ծախսում է սննդամթերքի կամ ջրի հայթայթման վրա կամ փորձում է գտնել հեռախոսային կապի միջոց:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն էլ մեղադրում է Միացյլալ Նահանգներին էներգետիկ ճգնաժամի հարցում:

«Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որն ունի համապատասախան տեխնոլոգիաներ՝ կիբեռհարձակում իրականացնելու համար»,- ասում է Մադուրոն:

Նա տեղեկացնում է, որ այդ համակարգն ունի արտակարգ իրավիճակների համար համապատասխան հարթակ, որը պետք է կանխեր ճգնաժամը: Նա համուզված է, որ խնդիրը որակյալ ծառայության պակասն է և անձնակազմի վատ աշխատանքը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասում է, որ այս հարցում միակ մեղավորը Մադուրոն է: Նա նաև տեղեկացնում է, որ ԱՄՆ-ը դուրս է բերում իր անձնակազմը Կարակասում Միացյալ Նահանգների դեսպանությունից:

Ըստ փորձագետների, անհրաժեշտ է մի քանի տարի և 15 միլիարդ դոլարի ներդրում Վենեսուելայի էներգետիկ համակարգի լիովին վերականգման համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG