Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը պատրաստակամություն հայտնեց անել ամեն ինչ ԼՂ հակամարտության լուծումը գտնելու համար


ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը պատրաստակամություն հայտնեց անել ամեն ինչ, որպեսզի օգնի գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 13-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Լայչակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի ցանկանում այցելել Արցախ ու ծանոթանալ արցախցիների կյանքին:

«Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ, ու կարողանամ օգնել գտնել հակամարտության լուծումը: Ամբողջովին վստահում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- ասաց Լայչակը:

XS
SM
MD
LG