Մատչելի հղումներ

Բոինգ 737 Max 8-ի ապագան՝ հարցականի տակ


Բոինգ 737 Max 8-ի ապագան՝ հարցականի տակ
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00

Այսօր, երբ սգում են կիրակի օրը Եթովպիայում կործանված մարդատար օդանավի 157 ուղեւորների եւ անձնակազմի անդամների մահը, փորձագետները փորձում են պարզել աղետի պատճառները։ Փորձում են հասկանալ, թե մինչեւ օդանավի ընկնելը, ինչ անսարքության մասին է օդաչուն փորձել հաղորդել։

Ինչպես մասնագետներն են ասում, այս օդանավը դրական առումով էականորեն տարբերվում է իր նախորդից՝ Բոինգ 737-ից։ Այն 15 տոկոսով ավելի քիչ վառելանյութ է այրում ու ավելի զարգացած է տեխնոլոգիապես։ Բացի այդ, ասում են նրանք, մինչեւ թռիչքի արտոնություն ստանալը, այդ օդանավը անցել է ԱՄՆ-ի օդագնացության դաշնային վարչության բոլոր ստուգումներն ու կատարել բոլոր պահանջները։
Սակայն վերջին այս աղետը շատ նման է եղել հոկտեմբերին տեղի ունեցած աղետին, երբ Lion Air-ին պատկանող նույն մակնիշի օդանավը կործանվեց Ճավա ծովում՝ դառնալով 189 մարդու մահվան պատճառ։ Երկու դեպքում էլ օդանավերը վայր են ընկել թռիչքից մի քանի րոպե անց։

Ինդոնեզիայում փորձագետներին չի հաջողվել պարզել կործանման պատճառը։ Սակայն դրանից հետո Բոինգ ընկերությունը գրություն է ուղարկել բոլոր ավիաընկերություններին այն մասին, որ կործանման պատճառը գուցե եղել է օդանավի զգայակներից փոխանցված սխալ տեղեկությունը, ինչի հետեւանքով օդանավն ինքնաբերաբար ընդունել է վայրէջքի դիրք, այսինքն՝ քթամասը ներքեւ։
Բրիտանական ավիաուղիների անվտանգության հարցերով պատասխանատու Ռոջեր Ուայթֆիլդն ասում է, թե ժամանակակից բոլոր օդանավերն ունեն անվտանգության այնպիսի համակարգ, որը թույլ չի տալիս օդաչուներին անել այն, ինչը համակարգիչը համարում է սխալ։ Այսինքն, օդաչուն, զգալով հանդերձ սխալը, չի կարող գործել համակարգչին հակառակ։ Գուցե եւ դա էլ եղել է երկու աղետների պատճառը։
Բոինգ 737-ն առաջին անգամ իր թռիչքներն իրականացրել է 1967 թվականին, եւ այժմ աշխարհում ամենաշատը տարածված օդանավն է։ Դրա Max 8 մոդելը թռիչքները սկսել է երկու տարի առաջ։ Ու չնայած հարցականն այժմ դրված է հենց այդ մոդելի ապագայի վրա, արդեն իսկ տասը տոկոսով արժեզրկվել են Բոինգի բաժնետոմսերը։

XS
SM
MD
LG