Մատչելի հղումներ

Գտնվել են կործանված Բոինգի սեւ արկղերը


Հոկտեմբեր ամսին Ինդոնեզիայում կործանվեց Բոինգ 737-MAX 8 մակնիշի մի օդանավ: Նույն մակնիշի օդանավ էլ կործանվեց Եթովպայում անցած կիրակի օրը: Այն ցամաքի հետ կապը խզել էր թռիչքից վեց րոպե անց ու կործանվել Ադիս Աբեբայից 65կմ հեռավորության վրա:

Հայտնաբերվել են օդանավի սեւ արկղերը: Օդաչուն մինչեւ կործանումը տեղեկացրել է ինչ որ անսարքության մասին ու խնդրել վայրէջք, սակայն չի հասցրել պտտվել հետ:

Ըստ պաշտոնական աղբյուրների, օդաչուն եղել է հմուտ մասնագետ: Իսկ օդանավն իր առաջին ստուգումն է ացնել ուղիղ մեկ ամիս առաջ: Այն վերջերս էր հանղձնվել շահագործման:

Առնվազն 35 պետությունների քաղաքացիներ են զոհվել: Զոհերի մեջ են քենիացիներ, եթովպացիներ, կանադացիներ, ամերիկացիներ, ֆրանսիացիներ, բրիտանացիներ, եգիպտոսցիներ, մեկական ուղեւորենր Ավստրիայից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Իսրայելից, Մարոկոյից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Լեհաստանից ու Շվեդիայից:

Բոինգն իր այս մակնիշի օդանավերը ներկայացրել էր 2017 թվականին, հայտարարելով, որ այն քիչ վառելանյութ է կիրառում, տեխնոլոգիապես ավելի հագեցած ու զարգացած է: Սակայն այն որ անցած միայն չորս ամիսների ընթացքում կործանվում է նոր արտադրության երկու օդանավ, հարցականի տակ է դնում աշխարհում այս պահին սավառնող նման 350 օդանավերի անվտանգությունն ու նաեւ ապագան: Չինաստանն արդեն հրահանգել է նման բոլոր օդանավերի վայրէջքը:

XS
SM
MD
LG