Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն շարունակում է Հայաստանի համար մնալ կարևոր գործընկեր. ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ


Թերթ.am

Շարունակում ենք ավելացնել փոխգործունակությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների Զինված ուժերի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ խոսելով Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի մասին:

«ՆԱՏՕ-ն շարունակում է ՀՀ համար մնալ կարևոր գործընկեր: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զգալի բաժինը պաշտպանության ոլորտում համագործակցությունն է: Ակտիվ երկխոսություն է շարունակվում ռազմաքաղաքական ոլորտում, համագործակցում ենք պաշտպանության ոլորտում բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ, ՆԱՏՕ-ն մեզ տրամադրում է խորհրդատվական, փորձագիտական աջակցություն, օգնում է բարեփոխումներ անցկացնել:

Մենք շարունակում ենք մասնակցել ՆԱՏՕ կողմից ղեկավարվող միջազգային առաքելություններում, շարունակելու ենք Աֆղանստանում և Կոսովոյում ծառայություն իրականացնել»,- ասաց Լևոն Այվազյանը:

Պաշտպանական քաղաքականության վարչության պետի խոսքով՝ համագործակցությունն արդյունավետ է: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիսին էլ նշեց, որ ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև գործընկերությունը հարուստ է:

«Անցյալ տարվա թավշյա հեղափոխությունը հզոր ազդակ էր առ այն, որ ժողովուրդը պատրաստ է ստանձնել երկրում տեղի ունեցող զարգացումների պատասխանատվությունը: Պատասխանատվությունը պետք է խարսխվի տեղեկատվության վրա: Մեծ բավականություն կպատճառի, եթե հասարակությունը մասնակցի շաբաթվա ընթացքի միջոցառումներին»,- նշեց Ռոզարիա Պուլյիսին:

XS
SM
MD
LG