Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կայցելի Միացյալ Նահանգներ, ուր կմասնակցի մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին:
Ինչպես տեղեկացրել է նախարար Բաթոյանը, այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների կարողությունների զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հանրային ծառայությունների հասանելիությունը:
Facebook Forum