Հազարավոր կանայք և տղամարդիկ ուրբաթ օրը դուրս էին եկել բողոքի ցույցի Ստամբուլի կենտրոնում ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Նրանց ձեռքում կային բազմաթիվ պաստառներ համապատասխան գրառումներով:
Բողոքի ցույցը կրում էր խաղաղ բնույթ և ուղեկցվում պարերով և կոչերով:
Սակայն ավելի ուշ իրավիճակը լարվեց: Արձանագրվեցին բախումներ ցուցարարների ու ոստիկանության միջև:
Ոստիկանությունը դիմեց հատուկ միջոցների՝ ստիպելով ցուցարարներին դադարեցնել բողոքի հավաքը:
Բողոքի այս ցույցն ու ոստիկանության հետագա գործողություններն ընդգծեցին երկրում առկա մտահոգիչ իրավիճակը կանանց իրավունքների և հավաքների ազատության վերաբերյալ:
Նմանատիպ բողոքի ցույցեր ու հանրահավաքներ տեղի ունեցան Ֆիլիպիններում, Իսպանիայում և Պորտուգալիայում, որոնք նույնպես վերաբերում էին կանանց հավասարության և նրանց նկատմամբ բռնության հետ կապված խնդիրներին:
Facebook Forum