Մատչելի հղումներ

Ռիչարդ Նիքսոնից` դեպի Դոնալդ Թրամփ


Ռիչարդ Նիքսոնից` դեպի Դոնալդ Թրամփ
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենի հարցաքննությունը երկրի Կոնգրեսում հիշեցնում է 1970-ականների Ուոթըրգեյթի սկանդալը, որի արդյունքում նախագահ Ռիչարդ Նիքսոնն ի վերջո ներկայացրեց հրաժարական:

ԱՄՆ-ի Կոնգրեսի առջեւ հանդես գալով`Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենը սուր քննադատության էր ենթարկում Թրամփին, երբ ժամանակին պատրաստ էր մեռնել նրա համար: Քոհենը մեղադրում էր Թրամփին քրեական հանցագործությունների մեջ, ինչը Թրամփը կտրականապես հերքում է: Թրամփը շարունակում է հայտարարել նաեւ, թե ընդհանրապես չի եղել գաղտնի որեւէ հանդիպում ռուսների հետ: ‘’Նման խոսակցություններն ամոթ են մեր երկրի համար’’, ասում է նա:

Իսկ այս ամենը շատ նման է 1970-ականների Ուոթըրգեյթի սկանդալին, որն այն ժամանակ ավարտվեց նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականով: Այն ժամանակ Նիքսոնի կողմից թույլտրված սխալների մասին էր հայտարարում նրա նախկին օգնական Ջոն Դինը: Նա մեղադրում էր Նիքսոնին այն բանի համար, որ վերջինս կոծկել էր Ուոթըրգեյթում գտնվող Դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանում գաղտնալսումների փաստը:

Նիքսոնը հրաժարական ներկայացրեց, երբ Կոնգրեսում սկսվեց իր նկատմամբ անվստահության քվե հայտնելու գործընթաց: ԱՄՆ-ի պատմության մեջ նա դարձավ այդ քայլին դիմած միակ նախագահը:

Թրամփը կդառնա երկրորդը, թե ոչ, դեռեւս դժվար է ասել:

‘’Իմփիչմենթի գլխավոր պայմաններն են դավաճանությունը, կաշառակերությունն ու ծանր այլ հանցագործություններ’’, ասում է փորձագետներից Սյուզըն Լո Բլոչը, ում խոսքերով, արդարադատությունը խոչընդոտելու հանգամանքը նույնպես կարող է դիտարկվել որպես իմփիչմենթի պատճառ:

Ուոթըրգեյթի մասին հիշողությունները մի տեսակ խամրել էին անցած տասնամյակների ընթացքում, սակայն 45 տարի անց այդ արձագանքն այսօր լսվում է Թրամփի անվան շուրջ սկսված աղմուկի տեսքով:

XS
SM
MD
LG