Մարդկային հոսքը շարունակվեց հինգշաբթի օրը: ԱՄՆ-ի աջակցության ներքո գտնվող Սիրիայի դեմոկրատական ուժերը հույս են հայտնում, որ այս փախստականները Դաեշ-ի վերջին հետևորդներն են: Նրանք նաև հույս ունեն, որ տարածքը լքող մարդկանց շարքում կան Դաեշ-ի կողմից առևանգվածներ կամ ահաբեկիչների պատանդներ: Սիրիայի հյուսիս արևելյան մասում գտնվող Բաղուզ գյուղը, որի շուրջ ընթանում են ռազմական գործողությունները, Դաեշ-ի վերահսկողության տակ գտնվող վերջին տարածքներից է:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք վստահ են, որ ընթացող ռազմական գործողությունները վերջ կդնեն Դաեշ-ի այսպես կոչված խալիֆայությանը: Նրանք սակայն մտահոգություն են հայտնում , որ ահաբեկիչների մի մասը կարող է հեռանալ այս շրջանից՝ օգտագործելով գետնի տակ փորված բազմաթիվ թունելները:
Facebook Forum