Մատչելի հղումներ

 
Մոտ չորս տարվա ազատազրկում Թրամփի ընտրարշավի նախկին ղեկավարին

Մոտ չորս տարվա ազատազրկում Թրամփի ընտրարշավի նախկին ղեկավարին


Մոտ չորս տարվա ազատազրկում Թրամփի ընտրարշավի նախկին ղեկավարին
please wait

No media source currently available

0:00 0:01:11 0:00

47 ամսվա ազատազրկման վճիռ կայացվեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի նկատմամբ: Նա մեղադրվում է հարկային ու բանկային խարդախությունների մեջ: Հիշեցնենք, որ դատախազները ներկայացրել էին մի քանի տարվա ազատազրկման պահանջ:

Առանց իր հանցագործությունների համար ներողություն խնդրելու, Մանաֆորթը դատարանում հայտարարել է, որ եթե ինքն ասեր, թե ամաչում է այս ամենի համար, շատ քիչ խոսքեր ասած կլիներ:

Մանաֆորթը մեղադրվում է այն բանի մեջ, որ պետությանը որպես հարկ չի մուծել Ուկրաինայի նախկին ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար լոբիինգի աշխատանքներ իրականացնելու համար ստացած մեծ եկամուտներից մի քանի միլիոն դոլար:
Նա մեղադրվում է նաեւ Վիրջինիա նահանգում բանկերին կեղծ տեղեկություններ հայտնելու մեջ, որի նպատակը շքեղ կյանք վարելը եւ մեծ տներ գնելն է եղել:

Մանաֆորթի փաստաբանը, որը հանդես չի եկել դատական վճռի մասին որեւէ մեկնաբանությամբ, ասել է սակայն, թե ‘’դատավարությունից պարզ դարձավ, որ չի եղել որեւէ փաստարկ այն մասին, որ իր պաշտպանյալը ներգրվված է եղել ռուս պաշտոնյաների հետ որեւէ գաղտնի հանդիպման մեջ’’:

Մոտ չորս տարվա ազատարկման պատժից զատ, Մանֆորթի նկատմամբ նշանակվել է նաեւ 50 հազար դոլարի տուգանք:

XS
SM
MD
LG