Մատչելի հղումներ

Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Viva Technology 2019 միջոցառմանը


Փարիզում մայիսի 16-18-ը տեղի կունենա Viva Technology 2019` Եվրոպայում տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը, որին առանձին տաղավարով մասնակցելու է նաև Հայաստանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումները ներկայացնելու, նոր հնարավորություններ ստեղծելու և աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ մեկտեղ նորարարությունների կենտրոնում գտնվելու համար այս տարի ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի և G2iA-ի կողմից նախաձեռնվել է Viva Technology միջոցառմանը կազմակերպել Հայաստանի մասնակցությունը՝ առանձին տաղավարով՝ որպես տարածաշրջանի նոր Սիլիկոնյան հովիտ։

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, աջակցելով ծրագրի իրականացմանը, կոչ է անում հայկական առաջատար կազմակերպություններին, ինչպես նաև շահագրգիռ անձանց աջակցել կազմակերպիչներին՝ Հայաստանը VivaTech 2019-ում լավագույնս ներկայացնելու համար։ Տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունները, ստարտափները և հետաքրքրված անձինք VivaTech-ի Հայաստանի տաղավարում մասնակցություն ունենալու կամ ծրագրի իրականացմանն աջակցելու համար կարող են դիմել նախաձեռնող խմբին հետևյալ կոնտակտներով՝ vivatech@g2ia.fr, +374 93 50 25 44»,- գրել է Արշակյանը:

XS
SM
MD
LG