Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում աճում է ռասայական պատկանելության հողի վրա սպանությունների թիվը


Միացյալ Նահանգներում գրանցվել է ատելության հողի վրա հարձակումների աճ: Այն աճել է հատկապես ներգաղթյալների շրջանում: Հանրությունը մտահոգություն է հայտնում այս առիթով

Միացյալ Նահանգներում գրանցվել է ներգաղթյալների շրջանում բռնությունների աճ: Նյու Յորքում հունվարին տեղի ունեցավ ողբերգություն, որի ժամանակ դաժանաբար սպանվեցին երեք ասիացիներ: Դեպքի ականատես, ազգությամբ մեքսիկացի Մանուելը պատմում է, որ իրեն մի պահ թվացել է, որ հաջորդ զոհը ինքն է լինելու։ Սակայն մարդասպանը, որը ազգությամբ էստոնացի ներգաղթյալ է, որևէ վնաս չի հասցրել Մանուելին:

«Նա նայեց իմ ուղղությամբ ու ասաց, որ ոչ մի խնդիր չունեմ: Խնդիրը չինացիներն էին, ըստ նրա»,- պատմում է Մանուելը

Էստոնացի մարդասպանը Արթուր Մարթինովիչն է, ով, ըստ իր ընտանիքի անդամների, ունեցել է հոգեկան խնդիրներ: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում ռասայական հողի վրա կատարված սպանության համար: Նրա երեք զոհերն էլ ասիացիներ են:

Ռասայական պատկանելիության հողի վրա կատարված հանցագործությունների մասին վիճակագրությունը հստակ չէ, սակայն հայտնի է, որ ռասայական ատելության վրա հիմնված խմբերի թիվը աճում է ԱՄՆ-ում: Այն կապվում է երկրում ժողովրդագրական պատկերի փոփոխության հետ:

Իրավապահ մարմինների տեղեկությամբ լատինաամերիկյան պատկանելիությամբ անձինք երկու անգամ ավելի շատ են հակված բռնության ենթարկվելու, քան ոչ իսպանախոսները: Ռասայական ատելության վրա հիմնված բռնությունը երրորդ տարին է արդեն անընդմեջ աճ է գրանցում երկրում: Զոհերը հաճախ թիրախավորվում են ռասայական, էթնիկական կամ այլ պատճառներից ելնելով:

«Կյանքը դժվար է: Մենք բոլորս էլ պայքարում ենք մեր ընտանիքներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար և վստահ լինելու, որ ապագա սերունդները մեզնից առաջ կանցնեն»,- ասում է ներգաղթյալ Էդվին Չենգը:

Facebook Forum

XS
SM
MD
LG