Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ հարաբերությունները՝ հարցականի տակ


ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ հարաբերությունները՝ հարցականի տակ
please wait

No media source currently available

0:00 0:01:21 0:00

Միջազգային ասպարեզում անակնկալ էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի երկրորդ գագաթաժողովի արագ տապալումը, երբ շատերն էին հավատում, որ Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու շուրջ բանակցությունները պիտի ավարտվեին ինչ որ համաձայնագրով։ Բանակցությունների տապալումից հետո Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաեինն իր բոլոր նախարարներին ու կառավարության մյուս անդամներին հրահանգեց աշխատանքներ սկսել, պարզելու համար, թե ինչպես կարելի է վերացնել այն ճեղքվածքը, որը գոյություն ունի ԱՄՆ-ի ու Հյուսիսի միջեւ։
Նման դիվանագիտական ջանքերը շատ բարդ են, ասում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Բիլ Ռիչարդսոնը։ Նրա խոսքերով, երկու ղեկավարները սխալ են հաշվարկել մեկը մյուսին, սխալ են հաշվարկել ապամիջուկայնացման, խաղաղության պայմանագրի ու այլ հարցերի շուրջ մեկը մյուսի դիրքերն ու դիրքորոշումը։

Սակայն վերլուծաբանը լավատեսորեն է մոտենում խնդրին։ ՝՝Չնայած նրան, որ գագաթաժողովն ավարտվեց վատ, չեմ կարծում, որ սա վերջն է։ Առաջ գնալու հնարավորություն կա երկու կողմերի ավելի իրատեսական մոտեցումների դեպքում՛՛, ասում է նա։
ԱՄՆ-ին այժմ մեկ այլ հարց է հուզում։ Ինչպես Թրամփն է ասել, ինքը շատ կհիասթափվեր, եթե հաստատվեին արբանյակներից ստացված այն տեղեկությունները, ըստ որոնց Հյուսիսը սկսել է վերակառուցել հրթիռների թռիչքակայանը։

XS
SM
MD
LG