Բանաձևը կազմել են դեմոկրատները: Փաստաթուղթը չի հիշատակում նորընտիր մահմեդական կոնգրեսական Իլհան Օմարին, սակայն հայտարարությունը հստակ թիրախավորում է վերջինիս:
Հիշեցնենք, որ Օմարի կոնգրեսական գործընկերներին զայրացրել էին վերջինիս հայտարարություններն ընդդեմ ամերիկյան աջակցությանը Իսրայելին: Կոնգրեսականները դրանք որակել են որպես հակահրեականություն:
Վերջերս Օմարը կրկին քննադատել է իսրայելամետ քարոզչությունը: Նա նախկինում հարցականի տակ է առել American Israel Public Affairs Committee ամերիկա- հրեական հզոր լոբիստական խմբի ֆինանսական գործունեությունը:
Սակայն ոչ բոլոր դեմոկրատներն են դատապարտել Օմարին: Մահմեդական երկու այլ կոնգրեսականներ պաշտպանել են վերջինիս հայտարարությունները:
Facebook Forum