Մատչելի հղումներ

Արյո՞ք դեմոկրատները կսկսեն Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, շարունակում է ճնշում գործադրել նախագահ շարունակում` դիտարկելով Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու հնարավորությունը։

ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատները շարունակում են ճնշում գործադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և նրա մերձավոր շրջապատի վրա: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է կազմում:

«Իմպիչմենտը պառակտիչ խնդիր է մեր երկրում, ուստի անհրաժեշտ է տեսնել , թե ինչ փաստարկներ ունենք, ինչպիսին է օրենքը և ինչպիսի վարքագիծ է ցուցաբերում նախագահը»,- ասում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Փելոսին առաջարկում է սպասել մինչև Մյուլերի զեկույցի հրապարակումը:

«Դեմոկրատները բարձրաձայնում են, որ Մյուլերի հետաքննությունը պետք է պաշտպանել նախագահի և հանրապետականների միջամտությունից, ուստի դեմոկրատների փորձը իմպիչմենտ սկսելու ուղղությամբ նախքան Մյուլերի զեկույցի հրապարակումը ազնիվ չէ»,- ասել է Բրուքինգս հաստատությունից Ջոն Հուդակը:

Մայքլ Քոհենի վկայությունը լսումների ընթացքում դեմոկրատներին մեծ հույս է ներշնչում:

«Կան բազմաթիվ ապացույցներ, որ նա պատրաստ է խախտել օրենքը իր մեղքը թաքցնելու համար»,- ասում է կոնգրեսական Ջեքի Սփիեռը:

Դեմոկրատները պահանջում են փաստաթղթեր նախագահից՝ մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար: Սպիտակ տունը խեղկատակություն է որակում Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննությունը:

Հանրապետականներն իրենց հերթին ևս կանգնած են նախագահի թիկունքին:

«Որևէ օրինախախտում այս նախագահի կողմից չեմ դիտարկել՝ հենվելով այն ամենի վրա, ինչ տեսել եմ կամ հետաքննել»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Քևին Մաքքարթին:

Այս իրավիճակը սակայն ռիսկեր է պարունակում նաև դեմոկրատների համար:

«Եթե այս գործընթացը քաղաքականացվի չափից դուրս, ապա վտանգ կա, որ չկողմնորոշված ընտրողները հակվեն հակառակ ճամբարին, իսկ ստեղծված կացությունը Թրամփը օգտագործի ի օգուտ իրեն»,- ընդգծում է Հուդակը:

Դեմոկրատները այդուհանդերձ շեշտում են, որ եթե Թրամփը, նրա ընտանիքի անդամները կամ գործընկերները հրաժարվեն բավարարել հարցումները, ապա կարող են սպասել լուրջ հետեւանքների։

Facebook Forum

XS
SM
MD
LG