Մատչելի հղումներ

Հայտնաբերվել է ՄԻԱՎ-ից մարդու օրգանիզմը մաքրելու եղանակը


Հայտնաբերվել է ՄԻԱՎ-ից մարդու օրգանիզմը մաքրելու եղանակը
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00

Գիտնականներն արդեն մոտ 4Օ տարի են պայքարում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդության բուժումը գտնելու համար։ Եվ այն փաստը, որ Մեծ Բրիտանիայում գրանցվել է այս հիվանդության հարուցիչով վարակված աշխարհում երկրորդ հիվանդի լիակատար բուժումը, ՄԱԿ-ն անվանում է ՝՝ելք փակուղուց՛՛։

Ինչպես ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆանի Դուջարիչն է ասել, ՝՝Բոլորս գիտենք, որ հիվանդության բուժումից դեռեւս շատ հեռու ենք։ Սակայն այս փաստը մեծ հույս է ներշնչում, որ ի զորու ենք վերացնել հիվանդության հարուցիչը, ինչը նշանակում է, որ այժմ գլխավոր նպատակը պիտի լինի այդ հարուցիչի դեմ պայքարի խորացումը՛՛։

ՄԻԱՎ-ի բացակայություն է արձանագրվել Լոնդոնի բնակչի մոտ, որը մինչ այդ ենթարկվել էր ցողունային բջջի փոխպատվաստման, ինչը նրա օրգանիզը դարձրել էր մարտունակ՝ ընդդեմ այս հարուցիչի։

Ինչպես Լոնդոնի Քոլեջի համալսարանի մասնագետներից Ռավինդրա Գուփթան է ասում, փոխպատվաստումից հետո իրենք 16 ամիս են սպասել, որպեսզի լինեն վստահ, որ քաղցկեղը հետաճման ընթացքում է, որ հիվանդն իրեն լավ է զգում եւ որ ՄԻԱՎ-ը լիովին վերացել է նրա օրգանիզմից։
Գիտնականը խուսափում է սա անվանել հիվանդության լիակատար բուժում, քանի որ լոնդոնցի այս հիվանդն ապաքինված երկրորդ մարդն է 12 տարի առաջ մի բեռլինցու ապաքինումից հետո։

Աշխարհում այս հարուցիչով վարակված ավելի քան 37 միլիոն մարդ կա։ Եվ ցողունային բջիջներով բուժումը չի կարող հասանելի լինել բոլորի համար։ Նախ, այն թանկ է։ Եվ երկրորդ՝ հեշտ չէ գենետիկական մուտացիայի համապատասխան դոնոր գտնելը։ Բացի այդ, բուժումը շատ ցավոտ է ու վտանգավոր։


Նույն համալսարանից Սառա Ֆիդլերի խոսքերով, ոսկրածուծի փոխպատվաստումը շատ բարդ է, որը կարող ավարտվել հիվանդի մահով։
Լոնդոնցի ու բեռլինցի երկու հիվանդներն էլ ունեցել են քաղցկեղ եւ բացի ռիսկի դիմելուց, չեն ունեցել այլ հույս։
Բայց երկրորդ բուժումն արդեն թույլ է տալիս գիտնականներին հավատալ, որ առաջինը պարզապես հրաշք չէր, եւ որ այն ներշնչում է հույս, որ մարդու օրգանիզմը ՁԻԱՀ-ից լիովին մաքրելու միջոցն արդեն իսկ կա։


Գիտնականներն այս ուղղությամբ հետազոտություններն ու փորձերը շարունակում են ավելի ոգեւորված, քանի որ արդեն գիտեն ՁԻԱՀ-ի հարուցիչը ոչնչացնելու, կամ դրա հետագա աճը կանգնեցնելու ձեւը։

XS
SM
MD
LG