Մատչելի հղումներ

Մայքըլ Քոհենը, չորրորդ օրը լինելով, պատրաստվում է հանդես գալ ընդդեմ Թրամփի


Մայքըլ Քոհենը, չորրորդ օրը լինելով, պատրաստվում է հանդես գալ ընդդեմ Թրամփի
please wait

No media source currently available

0:00 0:01:21 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի փաստաբան Մայքըլ Քոհենը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովում չորեքշաբթի օրը շարունակելու է հանդես գալ վկայություններով։

Քոհենն անցյալ շաբաթ արդեն երեք անգամ հանդես է եկել Կապիտոլիումում, այդ թվում՝ Սենատի հետախուզությունների հարցերով հանձնաժողովում, որն անցել է փակ դռների հետեւում։

Նա ասել է, թե Թրամփը ՝՝խաբեբա՛՛ է, որն իրեն դրդել է կոծկել երկու կանանց հետ իր հարաբերությունները, եւ ստել է Ռուսաստանի հետ բիզնես կապեր հաստատելու իր ջանքերի մասին։
Ներկայացուցիչների պալատի հետախուզության, արտաքին հարաբերությունների ու վերահսկողության հարցերով հանձնաժողովների ղեկավարները երեքշաբթի օրը համատեղ դիմում էին հղել Սպիտակ տուն՝ խնդրելով տրամադրել Թրամփի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ բոլոր հաղորդակցությունների գրանցումները։ Նշված հանձնաժողովների ղեկավարներն արտահայտել են Թրամփի կողմից այդ մասին մանրամասնությունները կոծկելու շուրջ մտահոգություն։

Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովն էլ փաստաթղթեր է պահանջել 81 անձանցից՝ կապված կոռուպցիայի, արդարադատությունը խոչընդոտելու եւ նախագահին առնչվող այլ մեղադրանքների հետ։

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը իր հետ կապված հետաքննությունը շարունակում է անվանել ՝՝վհուկաորս՛՛ եւ ՝՝չկատարված հանցագործություն որոնելու նպատակ ունեցող ձկնորսություն՛՛։

XS
SM
MD
LG