Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը շարունակում է բանակցություններն Աֆղանստանի թալիբների հետ


ԱՄՆ-ը շարունակում է բանակցություններն Աֆղանստանի թալիբների հետ
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00

Աֆղանստանում 17 տարի շարունակվող պատերազմն ավարտելու նպատակով Քաթարում շարունակվում են բանակցությունները ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց ու Թալիբան զինված խմբավորման ղեկավարների միջեւ։ Հանդիպման մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, թե իր գերատեսչության ներկայացուցիչներն այժմ ՝՝փորձում են բանակցել Թալիբանի ահաբեկիչների հետ՛՛։

Ասենք, որ չնայած այն հանգամանքին, որ Թալիբանը շարունակում է պարբերաբար իրականացնել ռմբային հարձակումներ, այս խմբավորումը չի մտնում Պետդեպարտամենտի ահաբեկչության ցուցակի մեջ։ Եթե այն ընդգրված լիներ այդ ցուցակում, այս խմբավորման հետ բանակցություններ վարելու հնարավորությունն իրավաբանորեն անհնար կլիներ։ Ուրեմն արդյո՞ք Փոմփեոն վրիպակ էր թույլ տվել՝ նրանց ահաբեկիչներ անվանելով։ Պետքարտուղարության փոխխոսնակ Ռոբերտ Փալլադինոն, դրան անդրադառնալով, հայտարարում է միայն, թե հիմա գլխավոր խնդիրը բանակցություններում լավ արդյունք գրանցելն է։


Իսկ Աֆղանստանի կանանց այն մտահոգությանն ու դրանից բխող հարցին, թե ինչպիսին կլինի Թալիբանի դերը երկրի ապագա կառավարությունում, եւ այդ պարագայում այն ինչպես կանդրադառնա իրենց ազատությունների վրա, Փալլադինոն պատասխանում է, թե Աֆղանստանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի գլխավորած բանագնաց խմբի նպատակն այն է, որ Աֆղանստանում ապահովվի ավելի լավ ապագա այս երկրի բոլոր մարդկանց, այդ թվում՝ երիտասարդների ու կանանց համար։


Փոմփեոն Այովա նահանգում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Թալիբանի հետ բանակցությունները կգրանցեն այնպիսի առաջընթաց, որն իրեն թույլ կտա մի քանի շաբաթից ճամփորդել այնտեղ՝ գործընթացն ՝՝ավելի առաջ տանելու համար՛՛։

XS
SM
MD
LG