Մատչելի հղումներ

Հորմոններով հագեցած ամերիկյան մսի մուտքր եւվրոպական շուկա մնում է արգելված


Լոնդոնն ու Վաշինգտոնը կսկսեն առևտրային բանակցություններ Բրեքզիթից հետո, որը ըստ կողմերի պնդման, կենթադրի լուջ տնտեսական շահ թե՛ Բրիտանիայի եւ թե՛ԱՄՆ-ի համար, այդուհանդերձ կողմերի միջև առկա են մի շարք լուրջ տարաձայնություններ, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում:

ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև առկա են լուրջ տարաձայնություններ ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի շուրջ: Ամերիկյան կողմի պնդումները արտահանվող արտադրանքի անվտանգ բաղադրության մասին չեն կիսում եվրոպացի գործընկերները:

Վերջիններս արգելել են ամերիկյան մի շարք գյուղմթերքների ներմուծում ԵՄ տարածք ՝ պահանջելով վերանայել դրանց արտադրության չափանիշները: Արգելված արպրանքատեսակների շարքում են մսի որոշ տեսակներ:

Ամերիկյան կողմը դեմ է եվրոպացիների արգելքներին: Բրեքզիթի դեպքում վերջիններս հույս ունեն վերացնել արգելքները բրիտանական շուկայի համար:

«Մենք կցանկանայինք, ունենալ պայմանավորվածություն Բրիտանիայի հետ, ըստ որի հավասար պայմաններ կստեղծվեն ներմուծվող ամերիկյան ապրանքատեսակների համար՝ դրանք ամերիկյան չափանիշների հետ նույնացնելով»,- նշում է ԱՄՆ-ի առևտրի և զարգացման գործակալության ներկայացուցիչ Դարել Իսան:

Ամերիկյան կողմը եվրոպական մոտեցումը որակում է որպես միֆ՝ նշելով, որ դա եվրոպական պրոտեկցիոնիզմի քաղաքականության մաս է:

Սակայն Մեծ Բրիտանիան բազմիցս նշել է, որ չի պատրաստվում իջեցնել սննդամթերքի անվտանգության չափանիշները:

«Արդյոք մենք կընդունենք պայմաններ, որոնք դեմ են մեր սպառողների շահերին: Ոչ, մենք դա չենք անի: Բանակցությունները շարունակվում են»,- ասում է Լիամ Ֆոքսը՝ Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի գծով պետքարտուղարը:

Այս հարցերը կապված են նաև Հյուսիսային Իռլանդիայի ու Իռլանդիայի հանրապետության միջև սահմանային գոտու հետ, որը ԵՄ և Մեծ Բրիտանիայի սահմանն է: Կողմերը ցանկանում են խուսափել հավելյալ սահմանային արգելքներից, սակայն առկա է մտահոգություն, որ այդ դեպքում կգրանցվեն չարաշահումներ:

«Եթե Մեծ Բրիտանիան ի վերջո ապագայում թույլատրի արհեստական հորմոններով հագեցած մսեղենի մուտքը իր երկիր, մենք եւ ոչ մի դեպքում թույլ չենք տա դրանց մուտքը ԵՄ շուկա»,- հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը:

ԱՄՆ-ը նշում է, որ բրիտանական կողմի հետ առևտրայն համաձայնագիրը կարող է շահութաբեր լինել բոլոր կողմերի համար: Մեծ Բրիտանիան սակայն դեռևս շարունակում է մնալ իր դիրքորոշմանը և չի համաձայնվում վերանայել առևտրային չափանիշները:

Facebook Forum

XS
SM
MD
LG