Մատչելի հղումներ

Սենատը քննարկում է արտակարգ իրադրություն հայտարարելու Թրամփի որոշումը


Սենատը քննարկում է արտակարգ իրադրություն հայտարարելու Թրամփի որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00

Մեքսիկայի հետ սահմանին ԱՄՆ-ում պատ կառուցելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը կանգնում է նոր խոչընդոտի առջեւ, երբ Սենատի անդամներից շատերն են ասում, որ երկրում չկա արտակարգ իրադրություն հայտարարելու որեւէ պայման:

Նաեւ հանրապետական սենատորներն են ասում, ինչպես նրանցից Սյուզըն Քոլինսը, թե ‘’հարկավոր է պաշտպանել Կոնգրեսի սահմանադրական իշխանությունը, այնպես, ինչպես կուզենային հիմնադիր հայրերը’’:

Կոնգրեսը համաձայնվել է հատկացնել Թրամփի առաջարկած գումարի մի փոքր մասը միայն: Եվ նախագահը փորձում է արտակարգ իրադրության պայմաններում շրջանցել Կոնգրեսը եւ գումարը պատի կառուցմանը փոխանցել դաշնային այլ հաստատություններին տրամադրված բյուջեից:

Որոշ հանրապետականներ աներկբայորեն Թրամփի որոշման կողմն են:

Ինչպես նրանցից Քեւին Մաքքարթին է ասում, սահմանին աճում են թմրանյութերի փոխադրումները, ավելանում ամերիկացիների սպանությունների դեպքերը, տարածվում է մարդկանց թրաֆիքինգը: Այնպես որ, նախագահն ունի արտակարգ իրադրություն հայտարարելու իրավունք’’:

Կոնգրեսականներից շատերին է մտահոգում այն հանգամանքը սակայն, որ Թրամփի այս որոշումը հարված է ԱՄՆ-ի սահմանադրությանը եւ կարող է դառնալ վտանգավոր նախադեպ:

Սենատոր Չաք Շումերն ասում է. ‘’Մենք չենք ուզում, որ որեւէ նախագահ ունենա Կոնգրեսը շրջանցելով, նախագահական հրահանգներ արձակելու իրավունք’’:
Թրամփը կիսածաղրական եղանակով պատասխանում է, որ եթե նրանք մտահոգված են նախադեպ դառնալու հարցում, ապա ինքը մտահոգված է ԱՄՆ-ի տարածք ‘’մարդասպանների, թմրանյութերի առեւտրով զբաղվողների ու ավազակախմբերի մուտքով’’:

Ինչեւէ, Սենատը պիտի նախագահի որոշման մասին իր վերջնական որոշումը կայացնի մինչեւ մարտի կեսը: Եթե Սենատը նույնպես մերժի Թրամփի որոշումը, վերջինս պատրաստ է վետո դնել այդ որոշման վրա: Դրանից հետո պարզելու համար, թե երկրում արտակարգ իրադրություն հայտարարելու իրավունք Թրամփն ուներ, թե ոչ, հարցը դրվելու է դաշնային դատարանների առջեւ:

XS
SM
MD
LG