Մատչելի հղումներ

Կոնգրեսի հանձնաժողովը 60 անձանցից տեղեկություններ է պահանջելու Թրամփի գործունեության մասին


Կոնգրեսի հանձնաժողովը 60 անձանցից տեղեկություններ է պահանջելու Թրամփի գործունեության մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովի նախագահը ծրագրում է փաստաթղթեր պահանջել 60 անձանցից, այդ թվում Սպիտակ տան ու Արդարադատության նախարարության պաշտոնատար անձանցից` նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված հետաքննության շրջանակներում:
Հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերն ասել է, թե հանձնժողովը փաստաթղթեր է պահանջեու Թրամփի ավագ որդուց եւ Թրամփի կազմակերպության ֆինանսական հարցերով պատասխանատու Ալեն Ուայսելբերգից:

‘’Հանցագործություններն ու անվստահության քվեի արժանանալու խախտումները տարբեր բաներ են: Կան հանցագործություններ, որոնք նախագահին անվստահության քվե հայտնելու օրինախախտումներ չեն, եվ կան խախումներ, որոնք կարող են դառնալ նախագահին անվստահության քվե հայտնելու հիմք, սակայն հանցագործություն չեն’’, ասել է նա:

Նադլերի հանձնաժողովը եւ Կոնգրեսի մյուս հանձնաժողովները սպասում են Ռոբերտ Մյուլլերի ղեկավարությամբ հատուկ հետաքննչական խմբի եզրակացությանը, որն արդեն 22 ամիս շարունակում է աշխատաքները, պարզելու համար, թե արդյոք Թրամփի ընտրարշավը որեւէ կապ է ունեցել Ռուսաստանի հետ, եւ թե արդյոք արդեն որպես նախագահ, Թրամփը փորձել է հետաքննությունը խանգարելով, խոչընդոտել արդարադատությունը:
Նադլերի խոսքերով, Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենը ուղղակիորեն նախագահին է մեղադրում տարբեր հանցագործությունների մեջ:
Հիշեցնենք, որ Քոհենը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Նա ընդունել է ֆինանսական հանցագործություններ իրականացնելու եւ Կոնգրեսին ստելու մասին իր դեմ հարուցված մեղադրանքը:

XS
SM
MD
LG