Մատչելի հղումներ

Կոլորադոյի դեմոկրատ նախկին նահանգապետը` նախագահի նոր թեկնածու


Կոլորադոյի դեմոկրատ նախկին նահանգապետը` նախագահի նոր թեկնածու
please wait

No media source currently available

0:00 0:01:09 0:00

Կոլորադոյի նախկին նահանգապետ Ջոն Հիքենլուփերը միացավ նախագահական ընտությունների դեմոկրատ թեկնածուների թվին, որը փորձում է հանդես գալ որպես կենտրոնամետ քաղաքական գործիչ ու փորձառու պետական պաշտոնյա: Հիքենլուփերի պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում նահանգի տնտեսությունը նկատելի աճ է գրանցել: Այստեղ ընդլայնվել է բժշակական ապահովագրական համակարգը, ընդունվել` զենքի վերահսկողության մասին օրենք:

‘’Ես ապացուցել եմ, որ կարող եմ մարդկանց համախմբել միմյանց շուրջ, երբ Վաշինգտոնին չի հաջողվում առաջընթաց փոփխություն իրականացնել երկրում’’, հայտարարում է դեմոկրատ թեկնածուն:

Հիքենլուփերը, որը նահանգապետի պաշտոնը թողել է հունվար ամսին, նահանգապետի համար անցկացված քարոզարշավի ժամանակ հրաժարվել էր օգտագործել բացասական բովանդակությամբ գովազդներ, ինչը, ըստ նրա օգնականների, կշարունակվի նաեւ նախագահական ընտրապայքարի ընթացքում: Նախկին նահանգապետը միանում է իր այն կուսակիցներին, որոնք հավատացած են, որ Թրամփին հաջորդ ընտրություններում հաղթելու համար իրենց Դեմոկրատական կուսակցությանն անհրաժեշտ է քաղաքականապես կայացած մի գործիչ:

Անցած երկու տարիների ընթացքում նա գործուն կերպով ընդգծել է երկու կուսակցությունների միջեւ իր անկողմնակալությունը: 2017 թվականին նա կոչ էր արել Օհայոյի կառավարիչ, հանրապետական Ջոն Կասիկին միանալ իրեն առողջապահական ‘’Օբամաքեըր’’ ծրագրի համար փոխզիջումային տարբերակ որոնելու նպատակով: Դրանից հետո նրանք անցկացրել են համերկրային մի շարք միջոցառումներ եւ ընդգծել երկկուսակցական համաձայնության կարեւորությունը:

Հիքենլուփերը հաճախ է խոսում իր կենսագրության մասին: 1980-ականներին կրճատման տակ հայտնվելով, նախկին երկրաբանը բացում է իր գարեջրատունն ու պանդոկը, եվ այսօր հիշեցնում նոր բիզնեսներ հիմնելու գործում վտանգների մասին ու շեշտում տնտեսությանը քաջատեղյակ լինելու կարեւորությունը:

Նա Դենվերի քաղաքագլուխ է ընտրվել 2007 թվականին, Կոլորադոյի նահանգապետ`2010-ին: 2012-ին նահանգում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը:

XS
SM
MD
LG