Մատչելի հղումներ

‘’Փհենյանն ու Վաշինգտոնն ունեն Պեկինի աջակցության կարիքը’’, ասում են վերլուծաբանները


‘’Փհենյանն ու Վաշինգտոնն ունեն Պեկինի աջակցության կարիքը’’, ասում են վերլուծաբանները
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Հավելյալ ջանք ու համբերատարություն է պահանջվում Հյուսիսային Կորեայից ու Միացյալ Նահանգներից` ապամիջուկայնացման շուրջ ապագայում նորից բանակցելու համար: Այս մասին են ասում վերլուծաբանները երկու երկրների առաջնորդների միջեւ երկրորդ գագաթաժողովն անարդյունք ավարտվելուց հետո:

Ինչպես Կորեական տնտեսական հարցերով հաստատության վերլուծաբաններից Յոնո Կիմն է ասում, ‘’Ակներեւ էր, որ նախագահ Թրամփը չէր ուզում կնքել վատ գործարք: Առանց գործարքի հանդիպումը նրա համար ավելի լավ էր, քան վատ գործարք կնքելը’’: Վերլուծաբանը դա բացատրում է հետեւյալ կերպ. ‘’Վատ գործարքով տուն վերադառնալու դեպքում, հայրենիքում հայտնվելու էր ուժեղ քննադատության ներքո’’:

Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընն ասել է, թե ‘’առանց գոծարքի’’ գագաթաժողովը չի նշանակում Կորեական թերակղզու ապամուջուկայնացման գործընթացի վերացում:

Վերլուծաբանը կարծում է, որ չնայած համաձայնություն չկայացվեց, իրավիճակը աղետալի անվանել չի կարելի, քանի որ Թրամփը նորից է ասել, որ ինքը շատ լավ հարաբերություններ ունի Կիմի հետ, եւ նույնիսկ ասել է, թե խոսք չկա Հյուսիսի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին: ‘’Չնայած հիմա պարզ չէ, թե կողմերը նորից երբ կհանդիպեն, սակայն նրանք չեն բացառել հետագա բանակցությունների հնարավորությունը’’, ասել է նա:

Վերլուծաբան Յոնո Կիմի խոսքերով, Չինաստանը կառուցողական դեր է կատարել ապամիջուկայնացման գործընթացում կողմերին մեծ քայլերի դրդելու գործում:

Հյուսիսի առաջնորդ Կիմը ներկայումս սպասում է, տեսնելու համար, թե ինչ կառաջարկի Պեկինն այսօր: ‘’Նման սպասելիքներ ունի նաեւ Վաշինգտոնը’’, ասում է վերլուծաբանը:

XS
SM
MD
LG