Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը համաձայնության չեկավ Վենեսուելայի հարցում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը համաձայնության չեկավ Վենեսուելայի հարցում
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը համաձայնության չեկավ Վենեսուելայի ճգնաժամը հարթելու նպատակով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացրած առաջարկությունների շուրջ:

ԱՄՆ-ի ներկայացրած ծրագրին կողմ քվեարկեց խորհրդի մեծամասնությունը: Սակայն այն կասեցվեց Ռուսաստանի ու Չինաստանի կողմից: Ռուսաստանի ներկայացրած ծրագիրը ստացավ միայն 4 ձայն:

ԱՄՆ-ի ներկայացրած տեքստում խոսվում է ‘’իրադրության հետագա վատթարացումը կանխելու’’ անհրաժեշտության մասին, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի Վենեսուելայի ժողովրդին:

Ինչպես Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի փոխդեսպան Ջոնաթան Քոհենն է ասել, ‘’Այս բանաձեւին դեմ քվեարկողները շարունակում են պաշտպանել Մադուրոյին ու նրա մտերիմներին` այդպիսով երկարաձգելով Վենեսուելայի ժողովրդի տառապանքները: Նրանց պատճառով առաջ եկած այս ճգնաժամն այժմ դուրս է գալիս Վենեսուելայի սահմաններինց ու սպառնում տարածաշրջանային կայունությանը’’:
Հիշեցնենք, որ ընդդիմության ու ժողովրդի մի հոծ զանգվածի կողմից մեծ ճնշման տակ հայտնված նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվում է ընդունել, որ իր երկրում առկա է մարդասիրական ճգնաժամ, եւ չի տալիս ԱՄՆ-ից առաքված օգնությունն այստեղ ներկրելու իրավունք: ԱՄՆ-ի օգնությունը նա համարում է ամերիկյան ռազմական ներխուժում իր երկիր:

Անվտանգության խորհրդին Ռուսաստանի ներկայացրած ծրագրով կոչ է արվում հակամարտությունը լուծել խաղաղ եղանակով: Այն նաեւ հորդորում է Մադուրոյին ընդունել մարդասիրական օգնությունը: Ռուսական տեքստում խոսվում է Վենեսուելայի դեմ ուժի կիրառման հնարավորության շուրջ Մոսկվայի մտահոգությունների մասին:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Մադուրոյի աջակիցները, շրջափակելով բեռնատարները, թույլ չտվեցին, որ սննդամթերքով ու դեղորայքով բեռնված ավտոմեքենենաները մուտք գործեն Վենեսուելա, ինչի արդյունքում սկսվեցին բախումներ Բրազիլիայի ու Կոլումբիայի հետ Վենեսուելայի սահմաններին: Բախումների արդյունքում զոհվել է 4, վիրավորվել մի քանի տասնյակ մարդ:

XS
SM
MD
LG