Մատչելի հղումներ

Թրամփի ու Կիմի միջեւ երկրորդ գագաթաժողովն ավարտվեց առանց համաձայնության


Թրամփի ու Կիմի միջեւ երկրորդ գագաթաժողովն ավարտվեց առանց համաձայնության
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Առանց որեւէ համաձայնություն կայացնելու ավարտվեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի միջեւ երկրորդ գագաթաժողովը։ Սակայն, հակառակ անհամաձայնությանը, Թրամփը Վիետնամում անցկացված մեկուկեսօրյա հանդիպումն անվանեց ՝՝արդյունավետ՛՛։
Չորեքշաբթի օրը բանակցությունները սկսելուց առաջ կողմերը լավատեսություն էին ցուցաբերել հանդիպման կապակցությամբ, սակայն հաջորդ օրվա կեսին պայմանագրի ստորագրման արարողությունը եւ ճաշկերույթը չեղյալ հայտարարվեցին, իսկ մամուլի ասուլիսը հետաձգվեց երկու ժամով։
Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու հարցով ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ երկրորդ ձախողված հանդիպումից հետո նախագահ Թրամփն ու պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդիպեցին լրագրողներին։

Բանակցություններն ՝՝արդյունավետ՛՛, Կիմին ՝՝իսկական կերպար՛՛ անվանելուց հետո, Թրամփը պատմեց, որ Հյուսիսի առաջնորդն այս հանդիպման ընթացքում ցանկացել է ստանալ ԱՄՆ-ի ակնկալածից ավելին։ Նրա խոսքերով, Հյուսիսային Կորեան ուզում է լիովին ազատվել պատժամիջոցներից։ ՝՝Իսկ այս պահին մենք դա անել չենք կարող՛՛, ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ իրենք կշարունակեն աշխատանքները։ ՝՝Բայց այս պահին մենք պիտի կիսատ թողնեինք հանիդիպումը՛՛, ասել է նա։

Թրամփի խոսքերով, Կիմը տվել է Յոնգբիոնի միջուկային կայանը ապասարքավորելու հարցում իր համաձայնությունը։ Համաձայնվել է նաեւ դադարեցնել հրթիռային փորձարկումները։ Սակայն, Թրամփի խոսքերով, ինքն ու Փոմփեոն ընդունել են, որ չեն հասել իրենց ուզած գործարքը կնքելու շուրջ համաձայնության։
Փոմփեոն հույս է հայտնել, որ բանակցությունները կողմերի միջեւ մոտ ապագայում կվերսկսվեն։ Սակայն Թրամփն ասել է, թե չի ցանկանում երրորդ գագաթաժողովն անցկացնել Կիմի հետ։

Նրա խոսքերով, այս անհամաձայնությունը չի նշանակում, որ Հյուսիսի դեմ կսկսվեն նոր պատժամիջոցներ։

XS
SM
MD
LG