Կոալիցիոն ուժերի աջակցության ներքո սիրիական զորամիավորումները մոտ են Դաեշ-ի ոչնչացմանը Սիրիայում: Այստեղ դեռևս ընթանում են տեղական մարտեր: Խաղաղ բնակչությունը շարունակում է լքել այս տարածքը:
Տեղի իշխանությունների տեղեկությամբ միայն այս շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունների գոտին լքել են ավելի քան 6000 մարդ:
Նրանց զգալի հատվածը կանայք և երեխաներ են, որոնց թվում ևս գրանցվում են զոհեր: Օրինակ, 13-ամյա Աֆաֆը կորցրել է իր մորն ու քրոջը հրետակոծության արդյունքում:
Այս փախստականները սակայն ուղակի Դաեշ-ից տուժածներ չեն, նրանց մեծ մասը դաեշի զինյալների բարեկամներ կամ ընտանիքի անդամներ են։ Երեկ ժամանած այս կինը նշում է որ այստեղից փախած բոլոր տղամարդիկ անցնում են հավելյալ ստուգումներ:
Դեռ ավելին Բաղուս բնակավայրից հեռացած մարդկանցից շատերը շարունակում են հավատարիմ մնալ Դաեշ-ին եւ հերքում խալիֆաթի պարտությունը։ :
«Բաղուսում գտնվող մարդիկ և բոլոր նրանք ովքեր ստիպված էին հեռանալ ի վերջո կհաղթեն: Աստված իրենց հաղթանակ կպարգևի»,- նշում է Դաեշ-ի կողմնակից Ում Անասը:
Իսկ այստեղ շարունակում են ընթանալ կատաղի ռազմական գործողություններ: Հարձակումները գրեթե ամեն օր են:
«Սա ծայրահեղականության դրսևորումներից մեկն էր: Կարծում եմ դրան պետք է արձագանքել երկու եղանակով: Նախ ուժգին հակադարձել յուրաքանչյուր բռնությանը: Նրանք դրանից վախենում են: Միևնույն ժամանակ պետք է նայել խնդրին ավելի խորքը փորձելով հասկանալ սկզբնաղբյուրը»,- ասում է Free Burma Rangers մարդասիրական օգնություն ցուցաբերող կազմակերպության տնօրեն Դեյվիդ Իուբանկը:
Սիրիան և միջազգային զորքերը մոտ օրերս հավանաբար կհայտարարեն Դաեշ-ի պարտության մասին, սակայն արդյոք այդ հաղթանակը վերջնական է:
Facebook Forum