Մատչելի հղումներ

Արտակարգ իրադրության շուրջ՝ արտակարգ քայլեր Կոնգրեսում


Արտակարգ իրադրության շուրջ՝ արտակարգ քայլեր Կոնգրեսում
please wait

No media source currently available

0:00 0:01:50 0:00

Արտակարգ իրադրության շուրջ՝ արտակարգ քայլեր Կոնգրեսում

ԱՄՆ-ի հարավային սահմաններին չկա ոչ մի ճգնաժամ։ Սա էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ուղերձը երեքշաբթի օրը, երբ այն կայացրեց երկրում արտակարգ իրադրություն հայտարարելու նախագահ Թրամփի հրամանը կասեցնելու մասին որոշում։

Հիշեցնենք, որ արտակարգ իրադրություն հայտարարելով, Թրամփը ցանկանում է շրջանցել Կոնգրեսը, եւ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով այլ բնագավառների հատկացված բյուջեից 6 միլիարդ դոլար տրամադրել պատի կառուցմանը։

Հանրապետական կոնգրեսականներն ասում են, թե արտակարգ իրադրություն հայտարարելը նախագահի բացարձակ իրավունքն է։
Նրանցից Քեւին Մաքքարթին հիշեցնում է, որ այդ սահմանի երկայնքով իրականացվում են թմրանյութերի անօրինական առեւտուր, սպանություններ, առեւանգումներ, մարդկանց թրաֆիքինգ։ ՝՝Այնպես որ, նախագահն ունի արտակարգ իրադրություն հայտարարելու լիազորություն՛՛, ասում է նա։

Սակայն Կոնգրեսում երկու կուսակցությունները ներկայացնող օրենսդիրներից շատերն են մտահոգ, որ արտակարգ իրադրություն հայտարարելու Թրամփի որոշումը կարող է դառնալ իշխանությունը որեւէ նախագահի կողմից չարաշահելու նախադեպ։
Հանրապետական կոնգրեսականներից Ստեյնի Հոյերն, օրինակ, հորդորում է իր կուսակիցներին դա թույլ չտալ ու ՝՝ավելի շատ մտածել սահմանադրության, այլ ոչ թե սեփական կուսակցության շահերի մասին՛՛։

Հանրապետական երեք սենատորներ արդեն հայտարարել են, որ քվեարկելու են արտակարգ իրադրությունը չեղարկելու առաջարկի օգտին։
Սակայն եթե Սենատը նույնիսկ քվեարկի հօգուտ չեղարկման, որոշումը դրվելու է նախագահի սեղանին, որը խոստացել է դիմել վետոյի իր իրավունքին։


Եվ այսօր, երբ արտակարգ իրադրություն հայտարարելու մասին Դոնալդ Թրամփի որոշման դեմ դատական գործեր են հարուցել նաեւ երկրի 16 նահանգներ, արտակարգ իրադրությունն ուժի մեջ պահելու գրեթե միակ հնարավորությունը Թրամփի վետոն է, ինչը նա խոստացել է, իր խոսքերով ասած, 1ՕՕ տոկոսով։

XS
SM
MD
LG