Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդները երկրորդ գագաթաժողովը սկսեցին պաշտոնական ճաշկերույթով


ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդները երկրորդ գագաթաժողովը սկսեցին պաշտոնական ճաշկերույթով
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընը Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու երկրորդ գագաթաժողովից առաջ հանդիպեցին Վիետնամի մայրաքաղաք Հանոյի հյուրանոցներից մեկում։

Ինչպես Թրամփն ասաց, ՝՝Պատիվ է նախագահ Կիմի հետ հանդիպելը, պատիվ է միասին Վիետնամում լինելը։ Առաջին գագաթաժողովը մեծ հաջողություն էր ինքնին, եւ հույս ունեմ, որ այս մեկը կգրանցի ավելի մեծ հաջողություն, քան նախորդը՛՛։

Մի քանի րոպե անց ճաշի սեղանի շուրջը նստելով՝ Կիմը նույնպես հույս հայտնեց, որ երկրորդ գագաթաժողովը կլինի հաջողված ու արդյունավետ։

Ինչպես Թրամփն ավելացրեց, իրենք շատ զբաղված ու լարված ժամեր են անցկացնելու հինգշաբթի օրը։ ՝՝Հուսով եմ, որ այդ օրը մի շարք հարցեր լուծում կգտնեն՛՛։ Այնուհետեւ Թրամփն ավելացրեց, ՝՝Մեր միջեւ հարաբերությունները հիրավի հատուկ հարաբերություններ են՛՛։

Չորեքշաբթի պաշտոնական ճաշկերույթի ժամանակ երկու առաջնորդների հետ էին պետքարտուղար Մայք Փոմփեոն ու Հյուսիսի արտգործնախարար Ռի Յոնգ Հոն։
Մինչեւ այս հանդիպումը, Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, թե հավատում է, որ Կիմի հետ իրեն կհաջողվի համաձայնության գալ ապամիջուկայնացման հարցում, ինչի արդյունքում Հյուսիսային Կորեան կարող է վերածվել ՝՝տնտեսական զարգացման աղբյուրի՛՛։

Իսկ ինչու՞ են կողմերը հանդիպում հենց Վիետնամում։ Քանի որ այս երկիրը դիվանագիտական հարաբերություններ ունի ե՛ւ ԱՄՆ-ի ե՛ւ Հյուսիսային Կորեայի հետ։ Եվ որ ամենակարեւորն է՝ Վիետնամը լավ օրինակ է, թե ինչպես ԱՄՆ-ի հետ ժամանակին թշնամական հարաբերություններ ունեցող երկիրը կարող է դառնալ բարեկամ։


XS
SM
MD
LG