Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները պատրաստվում է նոր պատժամիջոցներ սկսել ընդդեմ Վենեսուելայի


Միացյալ Նահանգները պատրաստվում է նոր պատժամիջոցներ սկսել ընդդեմ Վենեսուելայի
please wait

No media source currently available

0:00 0:01:04 0:00

Միացյալ Նահանգները պատրաստվում է նոր պատժամիջոցներ սկսել ընդդեմ Վենեսուելայի։ Վենեսուելայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլիթ Աբարմսն ասել է նաեւ, թե Վաշինգտոնը մի նոր բանաձեւ կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ինչի շուրջ քվեարկությունը կանցկացվի այս շաբաթ։ Այն վերաբերում է մարդասիրական օգնությունը Վենեսուելայի ժողովրդին հասցնելու պահանջին։

Իր հերթին Վենեսուելայի արտաքին գործերի նախարարն Անվտանգության խորհրդում ելույթ ունենալով՝ հորդորել է անդամ երկրներին ընդունել Վենեսուելայի դեմ ուժի կիրառումը բացառելու մասին որոշում։

Նրա խոսքերով, հեղաշրջման փորձը Վենեսուելայում տապալվել է անցած շաբաթ օրը, եւ այժմ ժամանակն է վերադառնալ խելամտությանը։ ՝՝Հարկավոր է հարգել միջազգային օրենքները։ Հարկավոր է հարգել Վենեսուելայի սահմանադրությունը՛՛, հայտարարել է Հորգե Արեազան։

Այլ հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն ասել է, թե Միացյալ Նահանգները հավելյալ 56 միլիոն դոլար է հատկացնելու լատինաամերիկյան այն երկրներին, որտեղ 2Օ15 թվականից ի վեր ապաստան է գտել ավելի քան 3 միլիոն վենեսուելացի։

XS
SM
MD
LG