Մատչելի հղումներ

Եկող երկու օրերը` Կորեական թերակղզին ապամիջուկայնացման գործում


Եկող երկու օրերը` Կորեական թերակղզին ապամիջուկայնացման գործում
please wait

No media source currently available

0:00 0:01:19 0:00

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում չորեքշաբթի օրը կսկսվի ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ երկրորդ գագաթաժողովը, որը կշարունակի առաջին գագաթաժողովի ժամանակ ձեռքբերված համաձայնության շուրջ քննարկումները:

Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընը Հանոյ ժամանեց երեքշաբթի օրը: Նրան հյուրընկալել է Հին քաղաքում գտնվող Մելիա հյուրանոցը, ուր նա կմնա մոտ մեկ շաբաթ: Կիմը երջանիկ տեսք ուներ, երբ նրան ողջունում էր քաղաքի փողոցներում հավաքված ժողովուրդը: Ինչպես ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակիցն է հաղորդում Հանոյից, Կիմի դեմքին գոհունակության տպավորությունն էր արտահայտված: Սակայն ոչ միայն նրա ու ԱՄՆ-ի, այլեւ աշխարհի համար շատ ավելի կարեւոր են հաջորդ երկու օրերը, երբ Դոնալդ Թրամփի հետ նա քննարկելու է Կորեական թերակղզին ապամուջուկայնացնելու ուղիները:

Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք գտնում են, որ Կիմը պատրաստ է միջուկային զենքերից հրաժարվելու հարցում դիմել կարեւոր ու վճռական քայլերի: Սակայն արդյո՞ք Կիմ Չան Ընի շուրթերից նման խոսքեր մինչ այժմ արտասանվել են: Կարծես թե` ոչ:

Այնպես որ, այդ խոսքերն են ուզում ԱՄՆ-ը ու աշխարհի, ու հատկապես ասիական տարածաշրջանի երկրները, լսել Հյուսիսային Կորեայի առաջնորդից: Այդ հնարավորությունը նա ունի չորեքշաբթի ու հինգշաբթի օրերին:

XS
SM
MD
LG