Մատչելի հղումներ

Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է ընդունել բանաձեւ ընդդեմ արտակարգ իրադրության


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է ընդունել արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին Դոնալդ Թրամփի որոշումը չեղարկող վճիռ:

Դեմոկրատները, որոնք մեծամասնություն են կազմում ստորին պալատում, այս մասին բանաձեւը ներկայացրել էին փետրվարի կեսերին: Պալատի նախագահ Նենսի Փելոսիի խոսքերով, երկրի նախագահը չունի իրեն սահմանադրական կարգով տրված իշխանությունը չարաշահելու իրավունք: ‘’Եվ մեր ժողովրդավարությունը պաշտպանելու համար, Ներկայացուցիչների պալատը կընդունի արտակարգ իրավիճակը չեղարկելու մասին կոնգրեսական Քաստրոյի ներկայացրած բանաձեւը’’, ասել է նա:

Կոնգրեսի վերին պալատում` Սենատում որոշ հանրապետականներ մտադիր են աջակցել այս որոշումը, սակայն պարզ չէ, թե արդյոք նրանց ձայնը բավարար կլինի որոշումը Թրամփին ներկայացնելու համար:

Սակայն, եթե նույնիսկ Սենատում որոշումն արժանանա հավանության, Թրամփը կօգտագործի վետոյի իր իրավունքը ու կդադարեցնի Ներկայացուցիչների պալատում սկսված գործընթացը: Այդ դեպքում Կոնգերսում չի հավաքվի այնքան ձայն, որը թույլ տար չեղարկել նախագահի վետոն:

Հիշեցնենք, որ դեռեւս նախագահական ընտրարշավի տարիներին էր Թրամփը շարունակ կրկնում Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու անհրաժեշտության մասին իր պնդումները: Նրա խոսքերով, պատի առկայությունը թույլ կտա վերացնել այդ սահմանից անօրինական փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ:

Թրամփի հայտարարած արտակարգ իրադրությունը նրան թույլ է տալիս այլ նպատակների համար նախատեսված բյուջեից մոտ 6 միլիարդ դոլար հատկացնել պատի կառուցմանը:

XS
SM
MD
LG