Մատչելի հղումներ

Ինչ վկայություն կտա նախագահ Թրամփի նախկին փաստաբանը


ԱՄՆ-ի Սենատի հետախուզության գծով հանձնաժողովի առջև վկայությամբ հանդես կգա նախագահ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը:

Քոհենը նախագահի հետ է աշխատել շուրջ 10 տարի, ինչը վերջինիս դարձնում է կարևոր վկա Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննության գործում:

Չորեքշաբթի օրը Քոհենը հանդես կգա հանրային վկայությամբ: Նա կպատասխանի ԱՄՆ-ի կոնգրեսականների հարցերին՝ կապված նախագահ Թրամփի ֆինանսական միջոցների, գործարար ակտիվության ընթացքում շահերի բախման և երկու կանանց կատարած վճարումների հետ, ովքեր պնդում են, որ սեռական կապ են ունեցել նախագահի հետ:

Քոհենը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման Կոնգրեսին սուտ տեղեկություն փոխանցելու, ինչպես նաև քարոզարշավի կանոնների խախտման, ֆինանսական խարդախությունների ու հարկերից խուսափելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG