Մատչելի հղումներ

Թրամփը հանդիպեց նահանգապետերին՝ մինչեւ Հանոյ մեկնելը


Թրամփը հանդիպեց նահանգապետերին՝ մինչեւ Հանոյ մեկնելը
please wait

No media source currently available

0:00 0:00:56 0:00

Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ երկրորդ գագաթաժողովն անցկացնելու նպատակով Վիետնամ մեկնելուց ժամեր առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախաճաշի էր հրավիրել երկրի նահանգապետերին, որի ժամանակ հայտնեց հանդիպման հնարավոր արդյունքների մասին լավատեսություն։

Հանդիպման ժամանակ նա նորից գովեստով խոսեց տնտեսական աճի մասին, անդրադարձավ ԱՄՆ-ի հարավային սահմանին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով սահմանային պատ կառուցելու կարեւրությանը եւ ասաց, թե մեծ սպասելիքներ ունի Հանոյում անցկացվելիք գագաթաժողովից։

՝՝Նախագահ Կիմի հետ մենք խոսելու ենք հարցերի մասին, որոնց շուրջ նա որեւէ այլ մեկի հետ երբեք չի բանակցել։ Կարծում եմ, մեր գագաթաժողովը կունենա հսկայական նշանակություն, քանի որ ցանկանում ենք ապամիջուկայնացնել թերակղզին։ Եվ կարծում եմ, որ նրանք կկառուցեն մի երկիր, որը տնտեսության բնագավառում կգրանցի ռեկորդային արագություն՛՛, ասել է Թրամփը։

Թրամփը նահանգապետրին նաեւ ասել է, թե առեւտրի շուրջ Չինաստանի հետ բանակցությունները լավ են ընթանում։ Նրա խոսքերով, կողմերը մոտ են առեւտրային պատերազմն ավարտելու համաձայնությանը։ Թրամփը կարծում է, որ նման համաձայնագիր ստորագրելու համար շուտով կհրավիրվի գագաթաժողով ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ։

XS
SM
MD
LG