Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը որոնում է օգնությունը Վենեսուելա փոխադրելու ուղիներ


ԱՄՆ-ը որոնում է օգնությունը Վենեսուելա փոխադրելու ուղիներ
please wait

No media source currently available

0:00 0:01:10 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, թե Միացյալ Նահանգները որոնում է Վենեսուելային հասցեագրված մարդասիրական օգնությունն այս երկիր հասցնելու ուղիներ։ Նա այս մասին հայտարարեց այն բանից հետո, երբ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հավատարիմ բանակային ուժերն արգելեցին Բրազիլիայի ու Կոլումբիյաի տարածքներից օգնություն փոխադրող շարասյուների մուտքը՝ դառնալով բախումների պատճառ սահմանին։

Մադուրոն ասում է, թե օգնության տրամադրումը իր երկիր ԱՄՆ-ի կողմից ներխուժում իրականացնելու պատրվակ է։

Fox News-ին տված հարցազրույցում Փոմփեոն ասել է, թե ԱՄՆ-ը քննարկում է Վենեսուելայի կառավարության նկատմամբ նոր պատժամիջոցներ սկսելու հարցը՝ մեծացնելու համար երկրի նախագահի պաշտոնից Մադուրոյի հրաժարականի հավանականությունը։

Փոմփեոյի խոսքերով, Վենեսուելայի ժողովուրդը լավ է հասկանում, որ երկրի լեգիտիմ նախագահն արդեն Հուան Գուաիդոն է, որին այս պաշտոնում ընտրել է խորհրդարանը։

Այլ հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն ուղեւորվում է Կոլումբիա, որտեղ նախատեսում է հանդիպում Գուաիդոյի հետ։ Գուաիդոյին ԱՄՆ-ը ու մի քանի տասնյակ երկրներ ճանաչել են որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։

Մադուրոն հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերը Կոլումբիայի հետ, որի նախագահը հանդիպել է Գուադիոյին՝ քննարկելու համար սահմանին կուտակված օգնությունը Վենեսուելա հասցնելու հնարավորությունները։

XS
SM
MD
LG