Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսին շուտով կժամանի Երևան


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսի

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին հաջորդ շաբաթ կժամանի Երևան՝ ստանձնելու իր պարտականությունները: Հիշեցնենք, որ անցած տարվա վերջում ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Լին Թրեյսիի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում:

Նախքան ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի ստանձնումը նա զբաղեցնում էր ԱՄՆ-ի պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Նախկինում դեսպան Թրեյսին հանդիսացել է նաև Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպան, ինչպես նաև եղել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով:

Դեսպան Թրեյսին տիրապետում է ռուսերեն լեզվին: Իր ծառայության դիմաց նա արժանացել է պետքարտուղարության մի շարք պարգևատրումների:

Facebook Forum

XS
SM
MD
LG