Մատչելի հղումներ

Վենեսուելայի նախագահը փակեց Բրազիլիայի հետ սահմանը


Վենեսուելայի նախագահը փակեց Բրազիլիայի հետ սահմանը
please wait

No media source currently available

0:00 0:01:11 0:00

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն փակեց Բրազիլիայի հետ սահմանը՝ թույլ չտալով միջազգային օգնության մուտքն այդ սահմանից։ Քաղաքական դժվար իրավիճակում հայտնված Մադուրոն նաեւ ասել է, թե փակելու է Կոլումբիայի հետ սահմանը, որպեսզի երկրի ընդդիմությունը չկարողանա ապահովել օգնության ներկրումը։

Այս ընթացքում Վենեսուելայում շարունակում է սղաճը, ինչի արդյունքում կտրուկ բարձրացել են ապրանքների գները։

Մադուրոն հերքում է Վենեսուելան տնտեսական ու քաղաքական ճգնաժամի մեջ լինելու մասին հայտարարությունները եւ արտաքին օգնությունը համարում ԱՄՆ-ի կողմից սկսված ցուցադրություն։ Մադուրոյի իշխանության դաշնակից Ռուսաստանն իր հերթին դատապարտում է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայի ընդդիմությանը զինելու փորձերի մեջ։

Ընդդիմության ղեկավար Հուան Գուաիդոն ու նրա դաշնակիցները հույս ունեն Բրազիլիայի ու Կոլումբիայի սահմանին կուտակված օգնությունը ներկրել շաբաթ օրը՝ անտեսելով նախագահ Մադուրոյի կողմից դրված արգելքը։

Բրազիլիան հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ ձեռքբերված համաձայնությամբ, սննդամթերքն ու դեղամիջոցները բրազիլական կողմը կհանձնի նախագահի պաշտոնակատար Հուան Գուաիդոյի կառավարությանը։ Բեռը պետք է փոխադրվի Վենեսուելայի բեռնատարներով, որոնք պիտի վարեն վենեսուելացի վարորդները։

XS
SM
MD
LG