Մատչելի հղումներ

Միջին հեռահարության միջուկային հրթիռների խնդիրը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ


Միջին հեռահարության միջուկային հրթիռների խնդիրը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Անցած տարիների ընթացքում Արեւմուտքին ուղղված իր ամենահակասական ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խստորեն դատապարտեց Միացյալ Նահանգներին՝ Միջին հեռահարության միջուկային ուժերը կրճատելու պայմանագրից դուրս գալու համար, եւ նախազգուշացրեց Ամերիկայի ղեկավարությանը հեռու մնալ Եվրոպայում նման զենքեր տեղակայելու որեւէ մտադրությունից։
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը մտածված կերպով անտեսել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ ՝՝Իսկ պայմանագրում ասված է, որ կողմերը պարտավորվում են ոչնչացնել իրենց միջին հեռահարության հրթիռները ու դրանց կայանքները՛՛, ասել է Պուտինը։
Հանդես գալով խորհրդարանի պալատների համատեղ նիստի ժամանակ՝ Պուտինն ամենամյա իր ուղերձում ասել է, թե Մոսկվան թիրախի տակ կառնի ոչ միայն այն երկրներին, որտեղ կտեղակայվեն ամերիկյան հրթիռները, այլ նաեւ՝ հենց Միացյալ Նահանգները։

Հիշեցնենք, որ Մոսկվային դատապարտելով այդ պայմանագիրը ոտնահարելու մեջ, Թրամփի վարչակազմը փետրվարի 2-ին դադարեցրեց պայմանագրին իր մասնակցությունը, որը Ռուսաստանի հետ կնքված միջուկային զենքերը վերահսկող գխավոր պայմանագիրն է։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, թե ՝՝Ռուսաստանը վտանգի տակ է դրել Միացյալ Նահանգների անվտանգության հետ կապված շահերը, ինչի պատճառով մենք այլեւս չենք կարող ընդունել պայմանագրով նախատեսված սահմանափակումները, երբ Ռուսաստանն անամոթաբար ոտնահարում է այն՛՛։

Վաշինգտոնը Մոսկվային տվել է 6 ամիս ժամանակ Միջին հեռահարության միջուկային զենքերը կրճատելու պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ Ռուսաստանը պայմանագիրը ոտնահարել է 9M729 մակնիշի հրթիռներ տեղակայելով, ինչը Արեւմուտքը համարում է լուրջ վտանգ եվրաատլանտյան անվտանգությանը։

XS
SM
MD
LG