Քրդական զորամիավորումները ռազմական գործողություններ են իրականացրել Բաղուզ գյուղի շրջանում, ուր գտնվում էր նաև քաղաքացիական բնակչություն ի դեմս հարյուրավոր կանանց և երեխաների: Քրդական զորամիավորումներին հաջողվել է ազատ արձակել վերջիններիս:
Ըստ ականատեսների, մի շարք բեռնատարներ, որտեղ գտնվում էին խաղաղ բնակիչները, հեռացել են այս շրջանից: Բեռնատարներից երկուսում գտնվում էին նաև հանձնված Դաեշ-ի զինյալները:
Քրդական զորամիավորումները հայտարարել են, որ նախատեսում են մինչև այս շաբաթվա վերջ վերջնականապես ջախջախել Դաեշ-ը Սիրիայում:
Facebook Forum