Նախագահը արձագանքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, որ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը կավարտվի հաջորդ շաբաթ:
«Դրա մասին որոշումը կկայացնի հաջորդ գլխավոր դատախազը: Նա հոյակապ անձնավորություն է , ով հարգում է այս երկիրը և այս երկրի արդարադատության համակարգը»,- ասել է նախագահ Թրամփը:
Հատուկ հետաքննության սահմաններում մեղադրանք է առաջադրվել վեց անձնաց Թրամփի 2016 թվականի քարոզչական թիմից: Ընդհանուր այս գործում ներգրավված են շուրջ 34 անձինք և երեք ընկերություններ:
Սակայն դատախազների կողմից առայսօր դեռևս տեղեկություն չի հանրայնացվել
Թրամփի խորհրդականների և Ռուսաստանի հետ համագործակցության մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշումը, թե երբ և ինչպես հանրությանը կտրամադրվի հատուկ հետաքննողի զեկույցը Ռուսաստանի ներգրավվածության մասին, կընդունի գլխավոր դատախազը:
Facebook Forum