Մատչելի հղումներ

Ինչպես կհանգուցալուծվի վենեսուելական հանգույցը


Նավթային հարուստ պաշարներ ունեցող Վենեսուելայի տնտեսական անկումը կարող է արագացնել սոցիալիստական ուժերի հեռացումը Նիկոլոս Մադուրոյի գլխավորությամբ:

Վերջին հինգ տարիների ընթացքում Վենեսուելայի տնտեսությունը զգալի չափով անկում է ապրել: Երկրում գրանցվել է գերսղաճ, ապրաքնների գները եռակի թանկացել են, որի արդյունքում միլիոնավոր վենեսուելցիներ լքել են երկիրը:

Երկրում առաջացել է սննդամթերքի և դեղորայքի պակաս: Պետական սուբսիդավորման ծրագրերի զգալի մասը կրճատվել է: Շատ վենեսուելցիներ այսօր, ներառյալ Չավեզի կողմնակիցները խոսում են անհրաժեշտ փոփոխություններից:

«Քանի որ վենեսուելցիները շատ են տառապել, նրանք կցանկանան նոր իշխանություններին տալ քաղաքական մեծ կապիտալ՝ փոփոխություններ իրականացնելու համար »,- ասում է Բրուքինգս հաստատությունից Դենի Բահարը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերին հաջողվել է ոտքի հանել Վենեսուելայի բնակչությանը և ստանալ աջակցություն դրսից: ԱՄՆ-ը և տասնյակ այլ երկրներ երկրի անցումային նախագահ են ճանաչել խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոյին:

Վերջինս պատրաստ է ընդունել միջազգային օգնությունը, որի մուտքը երկիր արգելափակվել է Մադուրոյի կողմից: Մադուրոն չի ընդունում նաև ֆինանսական օգնությունն ու կրճատել է սուբսիդավորման պետական ծրագրերը:

Տնեսագետների կարծիքով սղաճի դեմ պայքարը և գների վերահսկումը կարող է օգնել վենեսուելցիներին աղքատության դեմ պայքարում՝ հաստատելով ազատ շուկայական հարաբերություններ:

«Այն պահին, երբ շատ բարձր սղաճից անցում է կատարվում ցածրին, առաջին արձագանքը աղքատության կտրուկ նվազումն է»,- նշում է Միջազգային տնտեսագիտության Փեթերսոնի հաստատությունից Մոնիկա դե Բոլեն

Վենեսուելայի պետական նավթային ընկերության սեփականաշնորհումը կարող է մեծացնել եկամուտները, հատկապես, երբ ԱՄՆ-ը թեթևացնի պատժամիջոցները: Վերջին տասը տարում ընկերությունը գրանցել է արդյունահանման անկում շուրջ երկու երրորդով:

«Նման քայլերը կարող են արագորեն բարելավել իրավիճակը համեմատական կարգով Վենեսուելայում և վերականգնել երկրի նավթի արդյունահանման ոլորտը»,- ընդգծում է դե Բոլլին:

Կարակասի հաջորդ իշխանություններն ամենայն հավանականությամբ կփորձեն վերակազմավորել երկրի պարտքը Ռուսաստանի ու Չինաստանի նման պարտատերերին: Բացի այդ, հավանաբար, կդադարեցվի 50 հազար բարելի ամենօրյա անվճար մատակարարումը Կուբային, որը Մադուրոյի հիմնական դաշնակիցն է:

Facebook Forum

XS
SM
MD
LG