Նախկինում ԱՄՆ-ի նախագահ Դոմալդ Թրամփը պնդում էր, որ եթե մարտի մեկի դրությամբ չլինի առևտրային համաձայնություն, ապա ամերիկյան կողմը կբարձրացնի սահմանային վճարումները:
«Խնդիրը նրանում է, որ սակագները ավտոմատ կբարձրանան մինչև 25 տոկոս և կսահմանվեն շուրջ 2 միլիարդ դոլար ապրանքների նկատմամբ: Ես գիտեմ, որ չինական կողմը չի ցանկանում նման զարգացում, ուստի նրանք փորձում են արագ կարգավորել հարցը: Կտեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Միայն կարող եմ ասել, որ Չինաստանի հետ բանակցությունները լավ են ընթանում»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
Նախագահ Թրամփը նշել է, որ մարտի մեկի վերջնական ժամկետը կարող է վերանայվել, եթե կողմերը մոտ լինեն համաձայնագրի կնքմանը: Սպիտակ տունը հաղորդում է, որ բանակցությունները կենտրոնացած են Չինաստանում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու հարցի շուրջ, որոնք ազդում են ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների վրա:
Չինաստանն իր հերթին քննադատել է ամերիկյան առևտրային քաղաքականությունը:
Facebook Forum