Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է 16 նահանգներին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է 16 նահանգներին
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ իրադրություն հայտարարեց` փորձելով Կոնգրեսին շրջանցելու միջոցով ապահովել Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու ֆինանսավորումը: Սակայն արդեն 16 նահանգներ դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ այդ որոշման:
Ինչպես Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազ Խավիեր Բեցերան է ասում. ‘’Նախագահը չունի թեթեւամիտ քայլերի դիմելու եւ 240 տարիների ժողովրդավարությունը ոտնահարելու իրավունք’’:

Թրամփը ներկայացված հայցերը համարում է դեմոկրատների մեղքը: ‘’Մեզ հարկավոր են ամուր սահմաններ’’, շարունակում է հայտարարել Թրամփը:

Սակայն Թրամփը չի կարող սկսել պատի կառուցումը, քանի դեռ դատարանները պատրաստվում են լսել հայցերը:
Իսկ դատական այս գործընթացը պիտի անցնի բարդ ճանապարհ:

Ինչպես Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի դասախոսներից Փոլ Շիֆ Բերմանն է ասում, արտակարգ իրադրություն հայտարարելու մասին դաշնային օրենքներում չկան հստակ ձեւեակերպումներ, չկան բացատրություններ այն մասին, թե ինչ է նշանակում արտակարգ իրադրությունը:
Այդ պատճառով էլ վերջնական որոշում կայացնելու համար կարող են պահանջվել երկար ամիսներ ու նույնիսկ տարիներ, ասում են փորձագետները: Նրանցից Սկոթ Անդերսոնի խոսքերով, դա նշանակում է, որ այդքան ժամանակ անց նոր Կոնգրեսը կամ նոր նախագահը կարող են եւ դեմ լինել պատի կառուցմանը: Չի բացառվում, ասում է նա, որ Կոնգրեսը նույնիսկ ընդունի որոշումներ, որոնք կսահմանափակեն նախագահին վերապահված լիազորությունները:

Մյուս կողմից Կոնգրեսի դեմոկրատներն են այժմ արդեն քննարկում արտակարգ իրադրություն հայտարարելու Թրամփի որոշման դեմ դատակատ հայցով ներկայանալու հարցը: Մի բան, որն է՛լ ավելի կսահմանափակի Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու Թրամփի տված խոստումն ի կատար ածելու հնարավորությունը:

XS
SM
MD
LG