Մատչելի հղումներ

Թրամփը հերքում է ‘’Նյու Յորք թայմսի’’ մեղադրանքը


Թրամփը հերքում է ‘’Նյու Յորք թայմսի’’ մեղադրանքը
please wait

No media source currently available

0:00 0:01:16 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն նախկին գլխավոր դատախազի պաշտոնակատարին ինքը խնդրել է 2016 թվականի ընտրապայքարի ժամանակ երկու կանանց լռության համար նրանց կաշառելու հետ կապված գործի քննությունը հանձնել իր թիմակիցներից մեկին:


Թրամփը, պատասխանելով ‘’Նյու Յորք թայմս’’ թերթի հարցերին, ասել է, թե ‘’կեղծ լուրերի’’ հոսքը շարունակվում է:
Հարցին, թե արդյոք ինքը չի խնդրել գլխավոր դատախազ Մեթյու Ուիթեյքըրին փոխել հետաքննող խմբի ղեկավարին ու նրա փոխարեն նշանակել Մայքըլ Քոհենին, Թրամփը պատասխանել է. ‘’Երբեք: Չգիտեմ, թե ձեզ որտեղից նման տեղեկություն: Պարզապես սուտ լուրերը շարունակվում են: Ես նման բան չեմ արել’’:

Հիշեցնենք, որ հետաքննությունը կապված է երկար ժամանակ Թրամփի փաստաբանական գործերը կառավարած Մայքըլ Քոհենի անվան հետ, որը կաշառք է տվել երկու այն կանանց, որոնք հայտարարել էին, թե սեռական հարաբերություններ են ունեցել Թրամփի հետ: Կաշառատվության նպատակը եղել է նրանց լռեցնելը, որպեսզի սեռական կապերի մասին պատմությունը չվնասեր Թրամփի նախագահական ընտրարշավին:

Քոհենն ընդունել է այս վճարումների միջոցով ընտրարշավի ֆինանսական օրենքները խախտելու մասին մեղադրանքը:

XS
SM
MD
LG