Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նահանգները դատական հայցեր են ներկայացնում ընդդեմ արտակարգ իրադրության


ԱՄՆ-ի նահանգները դատական հայցեր են ներկայացնում ընդդեմ արտակարգ իրադրության
please wait

No media source currently available

0:00 0:00:57 0:00

ԱՄՆ-ի նահանգները դատական հայցեր են ներկայացնում ընդդեմ արտակարգ իրադրության

ԱՄՆ-ի 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ ԱՄՆ-ում արտակարգ իրադրություն հայտարարելու նախագահ Դոնալ Թրամփի որոշման: Հիշեցնենք, որ Թրամփն այդպիսի որորշում է կայացրել, որպեսզի կարողանա ֆինանսական միջոցներ ձեռք բերել Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար:

Հայցվորները պնդում են, որ արտակարգ իրադրություն հայտարարելու որոշումը անօրինական է եւ հակասահմանադրական: Սպիտակ տունը դեռեւս հանդես չի եկել հայցերի մասին մեկնաբանությամբ, սակայն նախապես էր հայտարարել, որ կանխատեսում է մարտահրավեր ընդդեմ այդ որոշման:

Տասնյակ ցուցարարներ երկուշաբթի օրը հավաքվել էին Սպիտակ տան առջեւ իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ Թրամփի որոշման: Նրանց խոսքերով, արտակարգ վիճակ չի տիրում սահմաններին: Արտակարգ իրավիճակը կլիման է, ասում են նրանք: Նրանց խոսքերով, արտակարգ իրավիճակ է առաջ եկել հրազենային հարձակումների պատճառով: ‘’Չես կարող հայտարարել արտակարգ իրադրություն եւ նույն օրը գնալ տուն ու գոլֆ խաղալ’’, ասում են ցուցարարները:
Թրամփը երկրում արտակարգ իրադրություն հայտարարեց, քանի որ գոհ չէ այն գումարից, որը Կոնգրեսը խոստացել էր հաստատել սահմանային անվտանգության համար:

Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատ կառուցելու ծրագիրը եղել է 2016 թվականի նախընտրական արշավում Թրամփի գլխավոր խոստումներից մեկը:

XS
SM
MD
LG