Հիշեցնենք , որ Բերնի Սանդերսը մասնակցել էր 2016 թվականի նախնական ընտրություններին, սակայն զիջել էր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
77 ամյա սենատորի շուրջ համախմբվել են շատ կողմնակիցներ: Վերջինս խոստացել է անվճար դարձնել կրթությունը քոլեջում և ընդլայնել կառավարության դերը բժշկական ապահովագրության հարցում:
Նրա հետ մեկտեղ մի խումբ այլ դեմոկրատներ ևս հայտարարել են իրենց թեկնածությունների առաջադրման մասին:
Վերջիններիս թվում են սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Քորի Բուքերը, Էմի Քլոբաչարը, Քրիսթեն Գիլիբրանդն ու Քամալա Հարիսը:
Սենատոր Սանդերսը իր առաջադրման մասին հայտարարել է իր աջակիցներին ուղղված էլկեկտրոնային նամակի միջոցով, ուր խնդրել է իր կողմնակիցներին նախաձեռնել հասարակական շարժում՝ հատուկ շահեր հետապնդող խմբերին համազդելու համար:
Սանդերսը նախագահ Թրամփի ակտիվ քննադատներից է: Իր կողմնակիցներին ուղղված նամակում նա որակել է Թրամփին որպես «ԱՄՆ-ի պատմության ամենավտանգավոր նախագահը»՝ հավելելով, որ առաջադրվում է ընդդեմ կեղծարարի, ռասիստի, սեքսիսթի և օտարամերժի, ով Ամերիկան տանում է դեպի ավտորիտարիզմ և հարվածում ամերիկյան ժողովրդավարությանը:
Սանդերսը համարվում է ամենամեծ հեղինակությունը վայելող թեկնածուն, սակայն առաջադիմական ուժերի շրջանում նա առերեսվում է մի շարք մրցակիցների հետ:
Լիբերալ շատ թեկնածուների առաջադրումը կարող է խանգարել Սանդերսին ստանալ նույնչափ աջակցություն, որքան նա ուներ 2016 թվականի ընտրությունների ժամանակ: Նրան խանգարող մյուս հարցերից են նրա տարիքը և կանանց ու փոքրամասնությունների ձայները, որոնք գերադասել էին իրենց ձայնը տալ այլ թեկնածուի 2016 թվականի նախնական ընտրություններին:
Facebook Forum