Մատչելի հղումներ

Վենեսուելայի խնդիրը լուծելու Եվրոպայի խնդիրը


Վենեսուելայի խնդիրը լուծելու Եվրոպայի խնդիրը
please wait

No media source currently available

0:00 0:01:59 0:00

Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր օրենսդիրները Եվրոպական միության երեք խորհրդարանականների հրավիրել էին այցելել այստեղ, ուր պայքար է գնում նախագահ Մադուրոյի իշխանության դեմ: Սակայն երեք խորհրդարանականները ստիպված եղան հետ վերադառնալ Մադրիդ, առանց օդանավակայանից դուրս գալու, երբ բողոքի ցույցերի ներքո հայտնված Վենեսուելայի իշխանությունները նրանց չտվեցին մուտքի արտոնագիր:
Ինչպես եվրոպական երեք օրենսդիրներից Էսթեբան Պոնս ասաց ավելի ուշ, ‘Այս փաստը վառ ապացույցն էր այն բանի, որ Վենեսուելան դարձել է Հյուսիսյաին Կորեայի իշխանությանը նման ինչ որ իշխանության պատանդ:
Այս խորհրադարանականներն այժմ պահանջում են, որ Եվրոպական միությունը դուրս գա միջազգային այն խմբից, որը փորձում է օգնել գտնելու Վենեսուելայում խնդրի խաղաղ լուծման եղանակներ:
Մյունխենում անցկացված Անվտանգության հարցերով վեհաժողովի ժամանակ ԱՄՆ-ի փոնխանախագահ Մայք Փենսը կոչ արեց, որ Եվրոպական միությունը Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Հուան Գուաիդոյին ճանաչի որպես այդ երկրի նախագահ:

Ինչպես Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Շտեֆ Բլոքն է ասում, եվրոպական քսաներկու պետություններ արդեն ճանաչել են Գուաիդոյին որպես ժամանակավոր նախագահ: ‘’Եվ ես կուզենայի այս հարցում Եվրոպական միությանը տեսնել միավորված’’, ասել է նա:

Սակայն Եվրոպական միությունն այնքան էլ միավորված չէ: Օրինակ Իսպանիան պահպանում է շատ ջերմ կապերը Վենեսուելայի հետ ու մերժում է Գուաիդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու Վաշինգտոնի կոչը:
Արտգործնախարար Հոզեփ Բորելի խոսքերով, ‘’Պարոն Փենսը չի կարող հորդորել մեզ չճանաչել Վենեսուելայի սահամանադարական կարգը’’:
Ֆրանսիան պնդում է, որ լուծումը կլինի նոր ընտրությունների անցկացումը:
Ինչ վերաբերում է Վենեսուելայի ժողովրդին օգնություն առաքելու խնդրին, Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է, թե համաձայն է Վենեսուելայի ափերի մոտ իրեն պատկանող Կուրակաո կղզու տարածքն օգտագործել որպես դեպի Վենեսուելա օգնություն առաքող հանգույց, սակայն արտգործնախարարն ասել է, որ դրա համար հարկավոր է Վենեսուելայի ներկա իշխանությունների համաձայնությունը:
Ու քանի դեռ շարունակվում են քաղաքական ճգնաժամն ու դիվանագիտական հակասությունները, միջազգային օգնությունը չի օգնում վենեսուելացիներին, քանի որ եվրոպացի երեք օրենսդիրների պես չի ստանում այստեղ հասնելու արտոնություն:

XS
SM
MD
LG